Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-515-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (01.01.2023-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 22.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.12.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 7-ին

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետից հանել «, իսկ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձանց համար` 3 տարի» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «նշանակումը, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասում նշված զինծառայողների,» բառերը փոխարինել «նշանակումն» բառով.

2) 3-րդ մասի «, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ մասում նշված զինծառայողների» բառերը հանել.

3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասում «պաշտպանության նախարարի հրամանով» բառերը փոխարինել «կառավարության որոշմամբ» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 12-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 6. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետի և 2-րդ մասի «, բացառությամբ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված շարքային կազմի պարտադիր զինծառայողների» բառերը հանել.

2) 4-րդ մասի «, բացառությամբ սույն օրենքի 26-րդ մասի 5-րդ կետով նախատեսված զինծառայողների, որոնք զորակոչի միջոցով ուղարկվում են շարունակելու պարտադիր զինվորական ծառայության չծառայած ժամկետը` անկախ պարտադիր զինվորական ծառայության ծառայած ժամկետից» բառերը հանել:

 

Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը «տարի» բառից հետո լրացնել «, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված զինծառայողների համար՝ 5 տարի» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 61-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «և սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պայմանագիր կնքած զինծառայողների» բառերը:

 

Հոդված 9. Օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանագրային զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալու և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվում է պատվովճար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և չափով:»:

 

Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողները շարունակում են իրենց ծառայությունը՝ կնքված պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ պարտադիր զինվորական ծառայությունից արձակվելուց հետո հաշվարկված պատվովճարի գումարը տնօրինում են իրենց հայեցողությամբ՝ առանց Կառավարության սահմանած ուղղությունների: Սույն մասով սահմանված պատվովճարի գումարն իրենց հայեցողությամբ՝ առանց Կառավարության սահմանած ուղղությունների տնօրինելու իրավունքը տարածվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը պատվովճար ստացած քաղաքացիների վրա՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ Կառավարության սահմանած ուղղություններով չօգտագործված պատվովճարի գումարի մասով:

3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն սահմանված պատվովճարը հաշվարկվում է նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած և ծառայության ընթացքում զոհված (մահացած) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամներին, որոնք պատվովճարի գումարը տնօրինում են իրենց հայեցողությամբ՝ առանց Կառավարության սահմանած ուղղությունների: Սույն մասի իմաստով՝ զոհված (մահացած) կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում զինծառայողի ծնողը, կինը և երեխան: Սույն մասի հիման վրա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, ապահովում է համապատասխան շահառուներին պատվովճարի հաշվարկման գործընթացը՝ պատվովճարի գումարը շահառուների հաշվին փոխանցելու միջոցով:

4. Սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված, ինչպես նաև սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված այլ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 21

Երևան

ՀՕ-515-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 դեկտեմբերի 2022 թվական: