ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 53-Ա
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑՄԱՆ ԿԱՆԽՄԱՆ (LDN) ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ/ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ՝ ԴԵԳՐԱԴԱՑՎԱԾ ՄԱՐԳԱԳԵՏԻՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից իրականացվող` 804,561,200 դրամ արժողությամբ «Հայաստանում հողերի դեգրադացման կանխման (LDN) հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
18.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 53-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՂԵՐԻ ԴԵԳՐԱԴԱՑՄԱՆ ԿԱՆԽՄԱՆ (LDN) ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ/ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ` ԴԵԳՐԱԴԱՑՎԱԾ ՄԱՐԳԱԳԵՏԻՆՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի հողերի դեգրադացման կանխման նպատակների իրագործմանն ուղղված ազգային ջանքերին՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով սահմանված արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն |
4. |
Ծրագիրը կատարողը |
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ, քաղ. Երևան, Արմենակյան 129, ՀՎՀՀ՝ 01573524 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Սյունիքի և Լոռու մարզեր, շրջակա միջավայրի պահպանություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
804 561,2 հազար դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան և Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի դեկտեմբերի 5-ից մինչև 2025 թվականի փետրվարի 11-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և Միավորված ազգերի կազմակերպության պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև 16.09.2022 թ. կնքված դրամաշնորհի պայմանագրի շրջանակներում դեկտեմբերի 5-ից մինչև 2025 թվականի փետրվարի 11-ը ֆինանսավորվող 804 561,2 հազար դրամ, այդ թվում՝ 1) ծառայությունների ձեռքբերում - 383 806,6 հազար դրամ. 2) աշխատանքների ձեռքբերում - 175 309,4 հազար դրամ. 3) ապրանքների ձեռքբերում կամ ներմուծում -192 388,9 հազար դրամ. 4) այլ ծախսեր - 826,2 հազար դրամ. 5) աշխատողների վարձատրություն- 52 230,1 հազար դրամ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) Ծառայությունների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի ազատում) - 383 806,6 հազար դրամ, այդ թվում՝ ա. միջազգային փորձագետներ (2022-2025 թթ.) - 48 764,2 հազար դրամ, բ. ազգային փորձագետներ (2022-2025 թթ.) - 112 238,3 հազար դրամ, գ. թարգմանչական ծառայություններ (2022-2025 թթ.) - 3 627,1 հազար դրամ, դ. ծրագրի տարածքում հողերի կայուն կառավարման և դեգրադացիայի ծախսերի գնահատում (2022-2025 թթ.) - 30 225,7 հազար դրամ, ե. միջազգային և ազգային ուղևորություններ (2022-2025 թթ.) - 54 204,9 հազար դրամ, զ. սեմինարների, քննարկումների, աշխատաժողովների և այլ միջոցառումների կազմակերպման ուղևորություններ (2022-2025 թթ.) - 12 090,3 հազար դրամ, է. հիմնական որոշում կայացնողների և պրակտիկ աշխատողների համար հողերի դեգրադացիայի չեզոքացման վերաբերյալ կարողությունների զարգացման ազգային ծրագրի մշակում և իրականացում (2022-2025 թթ.) - 60 451,4 հազար դրամ, ը. շահագրգիռ կողմերին, կանանց և երիտասարդներին ուղղված վերապատրաստման ծրագրի մշակում և իրականացում՝ հողերի և արժեշղթաների կայուն կառավարման ուսուցման նպատակով (2022-2025 թթ.) - 38 689,0 հազար դրամ, թ. մեկնարկային և ավարտական աշխատաժողովներ (2022-2025 թթ.) - 5 380,2 հազար դրամ, ժ. փոխայցելություններ՝ գիտելիքների տարածման, փոխանակման նպատակով (2022-2025 թթ.) - 18 135,5 հազար դրամ: 2) աշխատանքների ձեռքբերում (գործարքի շրջանակներում ակնկալվում է ավելացված արժեքի հարկի ազատում) - 175 309,4 հազար դրամ, այդ թվում՝ ա. գիտելիքների բարձրացման նյութերի պատրաստում (հողերի դեգրադացիայի չեզոքացման ուղեցույցներ, տեղեկատվական թերթիկներ բուկլետներ և այլն) և հողերի դեգրադացիայի չեզոքացման վերաբերյալ լրատվական քարոզարշավի իրականացում (2022-2025թթ.) - 18 135,5 հազար դրամ, բ. արժեշղթաների ներդրում (գովազդային վահանակներ, հերթափոխ արածեցման նպատակով արոտավայրերի սահմանագծում) - տեղեկատվություն և սահմանազատում (2022-2025 թթ.)- 31 434,8 հազար դրամ, գ. հողերի կայուն կառավարման գործառույթների ներդրում (դեգրադացված մարգագետինների վերականգնում, ոռոգման ջրի խնայող տեխնոլոգիաների ներդրում, շուկայում մեծ պահանջարկ ունեցող հատապտղային և բանջարային մշակաբույսերի ներդրում) (2022-2025թթ.) - 125 739,1 հազար դրամ: 3) ապրանքների ձեռքբերում (կամ ներմուծում) - 192 388,9 հազար դրամ, այդ թվում՝ ա. Սերմեր, պարարտանյութեր և տնկիներ (2022-2025թթ.) - 120 903,0 հազար դրամ, բ. արոտավայրերի կայուն կառավարման գործառույթների իրականացման սարքեր (2022- 2025թթ.) - 60 451,5 հազար դրամ գ. համակարգչային տեխնիկա (2022թ.) - 11 034,4 հազար դրամ: 4) այլ ծախսեր (2022-2025) թթ. - 826,2 հազար դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Կազմակերպչական ծախսեր - 52 230,1 հազար դրամ՝ ա. Ծրագիրը իրականացնող աշխատողների վարձատրություն- 52 230,1 հազար դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություն է ներկայացվում բարեգործին, 2003 թվականի հունվարի 16-ի կառավարության N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով լիազոր մարմնին և շրջակա միջավայրի նախարարությանը: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
18.01.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |