ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 964-Ա |
«17» մարտի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿԱՐԻՆԵ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կարինե Այվազյանի դիմումը՝ Արշակունյաց պողոտայի հ.135/10 հասցեում, սեփականության իրավունքով իրեն պատկանող շինության զբաղեցրած (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման հ.2008428 վկայական) հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին, Երևանի քաղաքապետի 2005 թվականի ապրիլի 20-ի հ.834-Ա որոշման հիման վրա կնքված 19.08.2005թ. հ.474 վարձակալության պայմանագիրը, հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված չլինելու վերաբերյալ հ.01/94509-24 տեղեկանքը և ՀՀ կադաստրի կոմիտեի հ.Կ-2806024-01-01097 որոշումը:
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 8-րդ գոտում (ծածկագիր՝ 01-011-0444-0073-001, Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի հունիսի 26-ի h.470-Ն որոշում, տող՝ 53007):
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Արշակունյաց պողոտայի հ.135/10 հասցեում գտնվող 82.3քմ մակերեսով հողամասը գտնվում է բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի հ.50-Ն որոշման հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության NԴ-127818-24 և NԴ-156774-24 եզրակացությունները.
1. Արշակունյաց պողոտայի հ.135/10 հասցեում սեփականության իրավունքով պատկանող շինության զբաղեցրած 82.3քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) Կարինե Այվազյանին՝ սույն որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 8-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 1 331 367 (մեկ միլիոն երեք հարյուր երեսունմեկ հազար երեք հարյուր վաթսունյոթ) ՀՀ դրամ և գումարը փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` Կարինե Այվազյանի կողմից Երևանի քաղաքապետարան առուվաճառքի պայմանագիր կնքելու վերաբերյալ դիմումի, հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի և պայմանագրի նախապատրաստման համար տեղական վճարները հավաստող փաստաթղթերի, ինչպես նաև միասնական տեղեկանքը ներկայացնելուց հետո Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր:
3. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը հողամասի ձեռք բերողների կողմից 15-օրյա ժամկետում չվճարելու դեպքում՝ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Ընդունել ի գիտություն, որ պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:
Տ. Ավինյան |