ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0130 Ն. 06.08.24
6 օգոստոսի 2024 թվականի |
թիվ 130-Ն |
2024-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ-100» ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի մաuին» oրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «է» կետերը` Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. 2024 թվականի օգոստոսի 22-ից շրջանառության մեջ դնել «Շառլ Ազնավուր-100» ոսկե և արծաթե հուշադրամները՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ով, Հավելված 2-ով և Հավելված 3-ով սահմանված նկարագրությունների և էսքիզների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
Երևան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2024 թվականի օգոստոսի 6-ի թիվ 130-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
50000 դրամ անվանական արժեքով «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամի
1. Հուշադրամի դիմերեսին պատկերված ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «50000 ԴՐԱՄ DRAM», և թողարկման տարեթիվը` «2024»: Աջ կողմում տեղադրված են «1 OZ» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2. Հուշադրամի դարձերեսին պատկերված են Շառլ Ազնավուրի դիմապատկերը և նոտաներ:
Մակագրություններն են՝ «ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ» և «CHARLES AZNAVOUR», «1924-2018»:
3. Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
50000 դրամ |
Մետաղը/հարգը |
ոսկի 999.90 |
Քաշը |
31.1 գ |
Տրամագիծը |
38.6 մմ |
Որակը |
սովորական |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Քանակը |
մինչև 1000 հատ |
4. Էսքիզների հեղինակն է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») դրամահատարանը:
5. Հուշադրամը հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») դրամահատարանում:
«ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ-100»
50000 դրամ անվանական արժեքով ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2024 թվականի օգոստոսի 6-ի թիվ 130-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
100 դրամ անվանական արժեքով «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամի
1. Հուշադրամի դիմերեսին պատկերված ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ DRAM», և թողարկման տարեթիվը` «2024»: Աջ կողմում տեղադրված են «1/10 OZ» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2. Հուշադրամի դարձերեսին պատկերված են Շառլ Ազնավուրի դիմապատկերը և նոտաներ:
Մակագրություններն են՝ «ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ» և «CHARLES AZNAVOUR», «1924-2018»:
3. Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
100 դրամ |
Մետաղը/հարգը |
ոսկի 999.90 |
Քաշը |
3.11 գ |
Տրամագիծը |
16.54 մմ |
Որակը |
սովորական |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Քանակը |
մինչև 3000 հատ |
4. Էսքիզների հեղինակն է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») դրամահատարանը:
5. Հուշադրամը հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») դրամահատարանում:
«ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ-100»
100 դրամ անվանական արժեքով ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2024 թվականի օգոստոսի 6-ի թիվ 130-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԷՍՔԻԶՆԵՐ
500 դրամ անվանական արժեքով «Շառլ Ազնավուր-100» արծաթե հուշադրամի
1. Հուշադրամի դիմերեսին պատկերված ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «500 ԴՐԱՄ DRAM», և թողարկման տարեթիվը` «2024»: Աջ կողմում տեղադրված են «1 OZ» և «Ag 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2. Հուշադրամի դարձերեսին պատկերված են Շառլ Ազնավուրի դիմապատկերը և նոտաներ:
Մակագրություններն են՝ «ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ» և «CHARLES AZNAVOUR», «1924-2018»:
3. Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
500 դրամ |
Մետաղը/հարգը |
արծաթ 999.90 |
Քաշը |
31.1 գ |
Տրամագիծը |
38.6 մմ |
Որակը |
սովորական |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Քանակը |
մինչև 10000 հատ |
4. Էսքիզների հեղինակն է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») դրամահատարանը:
5. Հուշադրամը հատվել է «Գայգեր Էդելմետալե ԲԸ» («GEIGER EDELMETALLE AG») դրամահատարանում:
«ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ-100»
500 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|