Գլխավոր տեղեկություն
Համար
N 646-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (04.05.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.05.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 2024 թվականի N 646-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը, 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը, 67-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 68-րդ հոդվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի N 752 որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 13-ի «Որպես նվիրատվություն գույք ընդունելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ամրացնելու մասին» N 1162-Ա որոշումը։

2. «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ նաև՝ ընկերություն) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

3. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, համայնք Տաշիր, գյուղ Սարատովկա, գ. Գետավան 1-ին փողոց 33 օդանավակայան հասցեում գտնվող գույքը (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, և որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը։

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրի վարող մասնագիտական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի անվամբ գրանցման աշխատանքներն իրականացնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի` ընկերության հետ նվիրատվության պայմանագրի կնքումը, գույքային իրավունքների պետական գրանցումը և հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը՝ դրանց հետ կապված ծախսերը կատարելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

5. Սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների իրականացումից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Արտակարգ իրավիճակների օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունը (պետական գրանցման համարը՝ 37.120.00427):

6. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`

1) լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով սույն որոշման 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո՝ 15-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ) և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի (մեկ անդամ) ներկայացուցիչներին.

2) ընկերության լուծարման միջանկյալ հաշվեկշիռը պետական կառավարման լիազոր մարմնի կողմից հաստատվելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել՝ ընկերության պարտավորությունների (ներառյալ նոր առաջացող) չափով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գումար ստանալու և ընկերության լուծարման գործընթացն ավարտելու մասին համապատասխան իրավական ակտի նախագիծ։

7. Սահմանել, որ՝

1) ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած դրամական միջոցները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ այլ գույքի առկայության դեպքում այն հանձնվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

03.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2024 թվականի

մայիսի 2-ի N 646-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Գույքի անվանումը

Ձեռքբերման տարեթիվը

Մակերեսը

Սկզբնական

արժեքը (դրամ)

1.

Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10122018-06-0048 վկայական

 

1.1.

Էլ. ենթակայան

1981

42.3 քառ.մ

487,750.00

1.2.

Կաթսայատուն

1981

65.0 քառ.մ

682,765.00

1.3.

Հողամաս

 

60.6886 հա

 

2.

Ե/բետոնյա կամուրջ և օդանավակայանի ճանապարհ (4800.0 քառ.մ)

1981

 

1,785,214.00

3.

Վազքուղի (56840.0 քառ.մ)

1981

 

25,723,851.00

4.

Մետաղյա պահոց 25 տ (1 հատ)

1981

 

71,098.00

5.

Բենզինի տարա 25 տ (1 հատ)

1983

 

4,015.00

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան

 

03.05.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան