Գլխավոր տեղեկություն
Համար
N 1135-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.03.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 26.03.2024
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
22.03.2024
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
22.03.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.03.2024

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1135-Ա

«22» մարտի 2024 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքը, ՀՀ կառավարության 15.12.2005 թվականի հ․2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները, ՀՀ կառավարության 29.12.2011թ. հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից ներկայացված հողամասերի ելակետային տվյալները.

1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը, իրականացնել աշխատանքներ՝ սույն որոշման հավելվածով նշված հողամասերի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցման ապահովման ուղղությամբ՝ համաձայն հավելվածում նշված ելակետային տվյալների:

2. Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 15.12.2005 թվականի հ․2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները, ինչպես նաև այն հանգամանքը, որ հողամասերի գործառնական նշանակության սահմանումը չի առնչվում ՀՀ կառավարության 29.12.2011 թվականի հ․1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերի հետ, համապատասխանում է 2-րդ ենթակետի դրույթներին՝ սույն որոշման հավելվածի 1-ին և 2-րդ կետերում նշված հողամասերի նպատակային նշանակությունները սահմանել բնակավայերի, հողամասերի գործառնական նշանակությունները՝ բնակելի կառուցապատման, իսկ հավելվածի 3-րդ և 4-րդ կետերում նշված հողամասերի նպատակային նշանակությունները սահմանել բնակավայրերի, հողամասերի գործառնական նշանակությունները՝ հասարակական կառուցապատման:

3. Սույն որոշման հավելվածում նշված հողամասերի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծերով։

4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության շենքերի, շինությունների, ոչ բնակելի տարածքների հաշվառման և կառավարման բաժնի առաջատար մասնագետ Մելինե Հովհաննիսյանին՝ Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում դիմում ներկայացնելու համար:

5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչությանը՝ ՀՀ կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ստորաբաժանման կողմից ներկայացված ծառայությունների մատուցման հաշիվների հիման վրա, կատարել վճարումներ՝ 25,000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ և 1000 (մեկ հազար) ՀՀ դրամ՝ սույն որոշման հավելվածով ներկայացված հողամասերի նկատմամբ Երևան համայնքի անվամբ պետական գրանցում կատարելու նպատակով:

6. Հանձնարարել Երևանի Նորք-Մարաշ, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ղեկավարներին՝ սահմանել հսկողություն կից հավելվածում նշված հողամասերում ապօրինի հողազավթում և ինքնակամ կառուցապատում բացառելու նպատակով։

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը։

 

Տ. Ավինյան

 

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

22.03.2024 թ.

հ. 1135-Ա որոշման

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀՈՂԱՄԱՍ

 

N

Հողամասի հասցեն
/գտնվելու վայրը/
տարածագնահատման գոտին

Ծածկագիրը

Հողի կադաստրային ծածկագիրը

Մակերեսը /քմ/

Հողամասի նպատակային նշանակությունը

Հողամասի գործառնական նշանակությունը

Նորք-Մարաշ վարչական շրջան

1

Բուժաշխատողների փողոց, հ.117
/7-րդ գոտի/

Ա2024/02

01-009-0060-0008

 1,711.70

 Բնակավայրերի

բնակելի կառուցապատման

2

Գ. Հովսեփյան փողոց, հ.62/1 /6-րդ գոտի/

Ա2024/01

01-009-0090-0127

 1,776.75

 Բնակավայրերի

բնակելի կառուցապատման

Ավան վարչական շրջան

3

Մ. Բաբաջանյան փողոց, հ.62
/6-րդ գոտի/

Ա2024/04

01-002-0002-0001

 70.61

 Բնակավայրերի

հասարակական կառուցապատման

Նոր Նորք վարչական շրջան

4

Հ. Թևոսյան փողոց, հ.1/13 /6-րդ գոտի/

Ա/2024/03

01-008-0201-0001

 1,466.80

 Բնակավայրերի

հասարակական կառուցապատման

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան