1. |
Ծրագրի նպատակը |
Թիրախ մարզերում առավել խոցելի տարեցների, հաշմանդամություն և քրոնիկ հիվանդություն ունեցող անձանց առողջության և կյանքի որակի բարելավում` հատկապես ձմռան, ձմռանը նախորդող և հաջորդող ամիսների ընթացքում, ինչպես նաև Հայկական կարմիր խաչի ընկերության մարզային մասնաճյուղերի կարողությունների զարգացում՝ ավելի որակյալ և արդյունավետ ծառայություններ մատուցելու համար: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Շվեյցարական կարմիր խաչ |
4. |
Ծրագիրը կատարողը |
Հայկական կարմիր խաչի ընկերություն, Պարոնյան 21/1,
ՀՎՀՀ՝ 00006023 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Արարատի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի և Սյունիքի մարզեր: Բնագավառը` սոցիալ-առողջապահական |
6. |
Ծրագրի բյուջեն |
148,883,164 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերի մոտ 1110 առավել խոցելի տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք, նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության աշխատակազմը և կամավորները, որոնք ընդգրկված են վերը նշված մարզերում սոցիալ-առողջապահական խնդիրներին արձագանքման /գնահատում, առաջին օգնություն, սոցիալ-հոգեբանական աջակցություն և այլ/, գործողություններում: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում ծավալվող գործողություններն են `
1) Արարատի մարզի Մասիս քաղաքում առավել խոցելի մինչև 110 տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց շաբաթական 3 անգամ տաք սննդի տրամադրում՝ բարեգործական ճաշարանում, ինչը ներառում է ճաշացանկի կազմում, սննդամթերքի ձեռքբերում և պահեստավորում, 110 միայնակ տարեցների ապահովում տաք կերակուրով շաբաթը 3 օր՝ օրական մեկ անգամ:
Բյուջեն` 17,274,000 դրամ.
Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը՝ հունվարից ապրիլ, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին.
2) Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Տավուշի և Սյունիքի մարզերի 650 միայնակ տարեցներին, քրոնիկ հիվանդություններ ունեցողներին և հաշմանդամներին սոցիալ-հոգեբանական ծառայությունների մատուցում, ինչը ներառում է շաբաթական այցելություններ կամավորների կողմից, սննդային փաթեթների տրամադրում՝ ամսական 1 անգամ, հիգիենիկ փաթեթների տրամադրում՝ եռամսյակը 1 անգամ և ծննդյան նվերների տրամադրում, ինչպես նաև 650 շահառուների համար կազմակերպվելու են սոցիալ-մշակութային միջոցառումներ՝ յուրաքանչյուր տարի 3 անգամ: Գործողության շրջանակներում իրականացվելու են շահառուների ցուցակների հստակեցում և շահառուների հետ հաղորդակցում, անձնակազմի և կամավորների ներգրավում, սննդամթերքի ձեռքբերում և պահեստավորում, տարեցների համար ծննդյան օրերի նշում և միջոցառումների կազմակերպում։
Բյուջեն` 96,237,459 դրամ.
Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը՝ հունվարից ապրիլ, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին.
3) Շիրակի, Լոռու և Վայոց ձորի մարզերի 350 անկողնային հիվանդություններ ունեցող միայնակ անձանց և հաշմանդամներին սննդային փաթեթների տրամադրում՝ ամսական 1 անգամ։
Բյուջեն` 14,722,541 դրամ
Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը.
4) Արարատի, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզային մասնաճյուղերի՝ ծրագրում ընդգրկված կամավորների և աշխատակազմի հրահանգավորում, տեխնիկական պատրաստում, կարողությունների բարելավում, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատելու մոդելների մշակում և գործարկում, կամավորների խրախուսման միջոցառումների կազմակերպում, իրականացված միջոցառումների լուսաբանման աշխատանքներ, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ շահագրգիռ կողմերի հետ համագործակցություն։
Բյուջեն` 5,200,000 դրամ
Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը՝ հունվարից ապրիլ, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին.
5) Ծրագրի կառավարման և հաշվետվողականության ապահովման համար կազմակերպչական ծախսեր, ինչը ներառում է ծրագրի գործունեության համար անհրաժեշտ գրասենյակների կահույքի, տեխնիկայի, գրենական պիտույքների ձեռքբերում, վառելիքի, կապի ու կոմունալ ծախսերի վճար, մոնիթորինգային այցերի համար օրապահիկի և հյուրանոցային ծառայությունների և բանկային գործարքների սպասարկման վճար։
Բյուջեն` 15,449,164 դրամ
Նախատեսվում է իրականացնել 2021 թվականի ապրիլի 1-ից մինչև 2024 թվականի ապրիլի 30-ը՝ հունվարից ապրիլ, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայու- թյունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Ձեռք բերվող ապրանքների և ծառայությունների համառոտ նկարագիրը`
1) սննդի ձեռքբերում շահառուների համար՝ 90,000,000 դրամ արժողությամբ.
2) հիգիենիկ ապրանքների ձեռքբերում շահառուների համար՝ 6,000,000 դրամ արժողությամբ.
3) բարեգործական ճաշարանի համար խոհարարական և գործարկման համար անհրաժեշտ այլ ծառայությունների ձեռքբերում՝ 5,940,000 դրամ արժողությամբ.
4) մարզերում ծրագրով նախատեսված գործառույթների իրականացմանն աջակցելու նպատակով երեք մասնաճյուղերի համար մեքենայի վարձակալություն՝ 2,794 ,000 դրամ արժողությամբ.
5) դեպի մարզային համայնքներ սննդի տեղափոխման համար բեռնափոխադրման ծառայությունների ձեռքբերում՝ 4,200,000 դրամ արժողությամբ.
6) 650 շահառուների համար կազմակերպվող սոցիալականացման միջոցառումների համար սննդի, տրանսպորտային ծառայությունների, թանգարանային ու թատրոնի տոմսերի և այլ պարագաների /շահառուների համար ծննդյան նվերների ձեռքբերում՝ 7,000,000 դրամ արժողությամբ.
7) Արարատի, Արագածոտնի, Տավուշի, Գեղարքունիքի, Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի ՀԿԽԸ մարզային մասնաճյուղերի՝ սույն ծրագրում ընդգրկված կամավորների և աշխատակազմի հրահանգավորման, տեխնիկական պատրաստման և տարեցների ու հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման մոդելների մշակման ծառայությունների ձեռքբերում, դասընթացների կազմակերպման ծառայությունների ձեռքբերում՝ այդ թվում հյուրանոցային և մասնակիցների համար սննդի ապահովման ծառայությունների ձեռքբերում՝ 4,500,000 դրամ արժողությամբ, կամավորների ճանապարհածախսի համար տրվող գումար՝ 12 140 300 դրամ.
8) լուսաբանման և տեսանելիություն ապահովող նյութերի՝ այդ թվում տեսահոլովակների պատրաստման ծառայությունների ձեռքբերում՝ 700,000 դրամ արժողությամբ.
9) ծրագրի գործառույթներն իրականացնելու համար համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 2,500,000 դրամ արժողությամբ և կահույքի ձեռքբերում՝ 2,000,000 դրամ արժողությամբ.
10) գրենական պիտույքների ձեռքբերում՝ 264,000 դրամ արժողությամբ.
11) վառելիքի ձեռքբերում՝ 2,929,200 դրամ արժողությամբ.
12) բանկային սպասարկման ծառայություններ՝ 22,000 դրամ արժողությամբ.
13) կապի ու կոմունալ ծախսեր՝ 773,664 դրամ արժողությամբ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական և պահպանման ծախսեր` 16,474,864 դրամ արժողությամբ, որը ներառում է աշխատավարձ ծրագրի անձնակազմի համար՝ 7,020,000 դրամ և գործուղման ծախսեր՝ օրապահիկ՝ 100,000 դրամ, գործունեության համար անհրաժեշտ գրենական պիտույքների ձեռքբերում՝ 264,000 դրամ, վառելիքի ձեռքբերում՝ 2, 929,200 դրամ, և կապի ու կոմունալ ծախսեր՝ 773,664 դրամ, մարզային մասնաճյուղերի համար համակարգչային տեխնիկայի ձեռքբերում՝ 2, 500, 000 դրամ և կահույքի ձեռքբերում՝ 2,000,000 դրամ, և բանկային սպասարկման
ծառայություններ՝ 22,000 դրամ արժողությամբ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագիրն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության 10 մարզերում` տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունների, զանգվածային լրատվական միջոցների հետ սերտ համագործակցությամբ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Նախատեսվում է տրամադրել ամենամսյա և ավարտական հաշվետվություններ Շվեյցարական կարմիր խաչին, ինչպես նաև կատարվելու են պարբերաբար մոնիթորինգային այցեր նվիրատուների կողմից: Հայկական կարմիր խաչի ընկերության Գործադիր կոմիտեի կողմից նույնպես իրականացվելու է գործունեության անմիջական վերահսկում: Նախատեսվում է կազմակերպել ծրագրի ավարտական արդյունքների, քաղած դասերի և փորձի վերաբերյալ հանդիպում Երևանում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ: | |
»: |