ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԳԵՂԱՍԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 օգոստոսի 2021 թվականի N 19-Ն
ԳԵՂԱՍԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով,«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի, 1-ին կետի Գեղասար համայնքի ավագանին որոշում է.
1.Գեղասար համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեում կատարել փոփոխություն բյուջեի 5129 հոդվածի 01.01.01. խումբ ենթախմբից 50.000 / հիսուն հազար/ դրամ գումար տեղափոխել 5134 հոդվածի 09.02.02. խումբ ենթախմբին նախագծահետազոտական ծախսեր կատարելու համար, պահուստային ֆոնդի 4891 հոդվածի 11.01.02 խումբ ենթախմբից 200.000/երկու հարյուր հազար/ դրամ գումար տեղափոխել 4269 հոդվածի 09.02.02. խումբ ենթախմբին առաջին դասարանցիներին պայուսակներ, գրենական պիտույքներ և դպրոցի մեկ դասասենյակի համար նյութեր ձեռք բերելու համար։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ տասներորդ օրը։
Կողմ-4 |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐԿԱԴԻ |
||
ՄԿՐՏՉՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ |
||
ՆԱՀԱՊԵՏՅԱՆ ԱՆՆԱ |
||
ՍԻՄՈՆՅԱՆ ՎՐԵԺ |
Համայնքի ղեկավար` |
ՎԱՐԱԶԴԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2021 թվական: