Գլխավոր տեղեկություն
Համար
N 51-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.06.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 25.05.2021
Ընդունող մարմին
Լեռնապատ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.12.2020
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
24.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ

 

ԼԵՌՆԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2020 թվականի N 51-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԼԵՌՆԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ 9-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ հոդվածներով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով, 23 հոդվածի 5 կետով՝

 

Լեռնապատ համայնքի ավագանին որոշում է.

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնապատ համայնքում 2021 թ-ի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը` համաձայն հավելվածի։

2.Սույն որոշման նախագիծը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար։

3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Կողմ-5

Դեմ-0

Ձեռնպահ-0

1. ԱԲԱԶՅԱՆ ԱՆՆԱ

   

2. ԱԲԱԶՅԱՆ ԱՐԿԱԴԻ

   

3. ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՏԱԿ

   

4. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԱՐՏԱԿ

   

5. ՔՈՉԱՐՅԱՆ ԱՐԱՅԻԿ

   

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝

ՍԱՐԻԲԵԿ ԱԲԱԶՅԱՆ

 

 

Հավելված`

ՀՀ Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ավագանու

24 դեկտեմբերի 2020 թվականի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Լեռնապատ համայնքում

2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակները, դրույքաչափերը սահմանելու մասին»

N 51-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 մայիսի 2021 թվական: