ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ՄԵԾ ՊԱՐՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«04» սեպտեմբեր 2020 թ. թիվ 36-Ն
ՄԵԾ ՊԱՐՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի «ՄԵԾ ՊԱՐՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 Թ. ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 41-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Նորմատիվ Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33 և 34 հոդվածներով
Մեծ Պարնի համայնքի ավագանին որոշում է.
1. Մեծ Պարնի համայնքի 2020թ. բյուջեի ծախսային մասում կատարել 270000 (երկու հարյուր յոթանասուն հազար) դրամի փոփոխություն՝ համաձայն հավելվածի։
2. Համայնքի բյուջեի տողերը համարել փոփոխված՝ սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններին համապատասխան։
3. Սույն որոշումը օրենքով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական իրավական փորձաքննություն անցկացնելու համար։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Համայնքի ավագանու անդամներ |
Կողմ |
Դեմ |
Ձեռնպահ |
Արզումանյան Արամայիս | |||
Ջոթյան Անդրանիկ | |||
Նազարյան Արամ | |||
Սանթրոսյան Գրետա | |||
Ջոթյան Բաբկեն | |||
Գասոյան Կարեն |
Համայնքի ղեկավար |
Գ. Պալյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հուլիսի 2021 թվական: