ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 161-Ա
«ՇԻՐԱԿ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՎԱՐԴԱՔԱՐԻ ՋՐԱՄԲԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության կողմից իրականացվող` 45,935,134 դրամ ընդհանուր արժողությամբ «Վարդաքարի ջրամբարի վերականգնում և արդիականացում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության կողմից (ՀՎՀՀ` 05536235) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Խաչատուր Պապոյան» Ա/Ձ-ի հետ (ՀՎՀՀ` 57282189) 2023 թվականի հունվարի 17-ին կնքված` N ՇՋ/001 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ջրամբարի ենթակառուցվածքների վերանորոգման և արդիականացման շինարարական աշխատանքների իրականացում` 13,985,751 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԴՎ ԻՆՎԵՍՏ» ՀՁ ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01011727) 2023 թվականի հունվարի 17-ին կնքված` N ՇՋ/002 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ֆոտովոլտային կայանի կառուցման աշխատանքների իրականացում` 31,449,383 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Թրասթ Աուդիտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01569408) 2023 թվականի հունվարի 17-ին կնքված՝ N ՇՁ/003 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Շիրակ» ջրօգտագործողների ընկերությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
02.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 161-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ՎԱՐԴԱՔԱՐԻ ՋՐԱՄԲԱՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
«Վարդաքարի» ջրամբարը շահագործման է հանձնվել 1968 թվականին, այնուհետև վերակառուցվել 1974 թվականին: Ջրամբարն ունի ռազմավարական նշանակություն և հանդիսանում է Հայաստանի Հանրապետության պետական նշանակության հատուկ պահպանվող տարածք: Տարածաշրջանի գյուղատնտեսության համար ջրամբարն ունի կենսական նշանակություն և մեծ ազդեցություն շրջակա միջավայրի էկոհամակարգի ձևավորման ու պահպանման գործում: «Վարդաքարի» ջրամբարի երկարամյա (շուրջ 55 տարի) շահագործմամբ պայմանա- վորված առաջացել են ջրամբարի ենթակառուցվածքների հետագա շահագործման, բուն տարածքի պահպանման, վերահսկման ու արտաքին անվտանգության խնդիրներ: Ծրագրի նպատակն է՝ վերականգնել ջրամբարի անվտանգությունը և բնականոն գործունեությունը: վերականգնել և արդիականացնել ջրամբարի ենթակառուցվածքները, ապահովել կայուն ջրային ռեսուրսներ և բարելավել գյուղմթերքների արտադրողականությունը: Ջրամբարն ապահովել այլընտրանքային, էկոլոգիապես մաքուր էներգասնուցմամբ (100.1 կՎտ արևային ֆոտովոլտային կայան) |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաբայան 23/4), «Շիրակ» ջրօգտա- գործողների ընկերություն (Հայաստանի Հանրապետություն, 2601, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճուղի, 1 շենք, ՀՎՀՀ՝ 05536235) |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Շիրակ» ջրօգտագործողների ընկերություն (Հայաստանի Հանրապետություն, 2601, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճուղի, 1 շենք, ՀՎՀՀ՝ 05536235) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Արթիկ համայնք, Վարդաքար բնակավայր, համայնքային զարգացման բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 45,935,134 դրամ՝ որից՝ 44,935,344 դրամ Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության կողմից, որպես դրամաշնորհ, և 999,790 դրամ «Շիրակ» ջրօգտագործողների ընկերություն կողմից, որպես ծրագրի ներդրում |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Արթիկի համայնքի Վարդաքար, Նոր Կյանք, Հոռոմ, Հովտաշեն, Լուսակերտ, Սարատակ, Հայրենյաց բնակավայրերը |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2023 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 10-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Ջրամբարի ենթակառուցվածքների վերանորոգման և արդիականացման շինարարական աշխատանքների իրականացում՝ 13,985,751 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 10-ը. 2. Ջրամբարի շահագործման ծախսերի կրճատման և այլընտրանքային, էկոլոգիապես մաքուր էներգասնուցում ապահավելու համար, ջրամբարին պատկանող հարակից տարածքում 100.1 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցում՝ 31,449,383 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 10-ը. 3. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում՝ 500,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2023 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 10-ը: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Բարձրավոլտ ցանցային էլեկտրաենթակայանի վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 3,827,499 դրամ. 2. Վարդաքար ջրամբարի արտաքին և ներքին լուսավորության համակարգերի վերականգնման և արդիականացման աշխատանքների իրականացում՝ 3,561,824 դրամ. 3. Օժանդակ կառույցների (վարչական շենք, պահակատուն) վերանորոգման և պատվարի սանդուղքի ուղղահայաց պատի ամրացման աշխատանքների իրականացում՝ 4,407,728 դրամ. 4. Արևային կայանի համար տարածքի հարթեցման և պարսպապատման աշխատանքների իրականացում՝ 2,188,700 դրամ. 5. 100.1 կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցում՝ 31,449,383 դրամ. 6. Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում 500,000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Աուդիտորական ծառայությունների ձեռքբերում 500,000 դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
«Շիրակ» ջրօգտագործողների ընկերությունը ծրագրի իրականացման ընթացքում կհամագործակցի Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողություն կիրականացնի Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
02.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |