ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 818-Ա
«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 20,452,841 դրամ ընդհանուր արժողությամբ «Զինված հակամարտության ճգնաժամային արձագանքը Հայաստանում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
22.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 818-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
«ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ինչպես «ՍՕՍ-Կինդերդորֆ Ինտերնացիոնալ» կազմակերպության, այնպես էլ Հայաստանյան «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի համար ռազմավարական է նաև պատերազմների, համավարակների և այլ աղետների պատճառով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին և երեխաներին մարդասիրական և հոգեբանասոցիալական անմիջական աջակցության ցուցաբերումը: Այս ուղղությամբ կազմակերպությունը ծրագիր է իրականացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա սեպտեմբերի 13-15-ը զինված հակամարտությունից տուժած, ինչպես նաև տեղահանված ընտանիքների և նրանց երեխաների ծանր սոցիալական և հոգեբանական վիճակը փոքր-ինչ մեղմելու նպատակով: Այս ծրագրերն իրականացվում են տեղական ինքնակառավարման մարմինների հետ սերտ համագործակցությամբ: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից: |
3. |
Բարեգործը և ֆինանսավորման աղբյուրը |
Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում «ՍՕՍ Մանկական գյուղեր» Նորվեգիա |
4. |
Ծրագրի կատարողը |
Ծրագիրն իրականացնում է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը ( ՀՎՀՀ` 03517269, ՀՀ, քաղ. Երևան, Հր. Քոչարի 8 բն. 18-19): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականացվում է Գեղարքունիքի մարզի քաղաք Վարդենիսում, այն առնչվում է սոցիալական բնագավառին: |
6. |
Ծրագրի բյուջեն |
20,452,841 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Ծրագրում ընդգրկված են սեպտեմբերի 13-15-ը զինված հակամարտությունից տուժած սոցիալական ռիսկի ենթակա 400 երեխաներ, 150 ընտանիքներ: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագիրը իրականացվելու է 30.11.2022–31.01.2023 ժամանակաշրջանում։ |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Ծրագրի շահառուներին նյութական աջակցության տրամադրում ընդհանուր 18 275 000 դրամ արժեքով, այդ թվում՝ 1.1. ծրագրի շահառուներին սննդի փաթեթի տրամադրում՝ 7 500 000 դրամ. 1.2. ծրագրի շահառու երեխաներին կրթադաստիարակչական պարագաների տրամադրում` դասապրոցեսը պատշաճ կազմակերպելու նպատակով (ներկեր, մատիտներ, գրիչներ, տետրեր, գրքեր, ծեփան, գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ, վրձիններ և այլն)` 2 775 000 դրամ. 1.3. ծրագրի շահառուներին սեզոնային հագուստի տրամադրում՝ 8 000 000 դրամ: 2. Ծրագրի մասնագիտական անձնակազմի (շահառուների հետ անմիջականորեն աշխատող անձնակազմի) աշխատավարձեր՝ կազմում է 580 000 դրամ (տվյալ գումարի չափով հարկային արտոնություն չի պահանջվում). 2.1. սոցիալական աշխատող` 580 000 դրամ, թվով 1 աշխատակից: Կազմակերպական ծախսերը նշված ժամանակաշրջանի համար կազմում են՝ 1 597 841 դրամ: Աշխատակազմի ծախսեր՝ 624 000 դրամ (որի համար հարկային արտոնություն չի պահանջվում), այլ ադմինիստրատիվ ծախսեր՝ 973 841 դրամ (մշտադիտարկման և մոնիթորինգի համար նախատեսված ծախսեր, որի համար հարկային արտոնություն չի պահանջվում): |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Ծրագրի շահառուներին նյութական աջակցության տրամադրում ընդհանուր 18 275 000 դրամ արժեքով, այդ թվում՝ 1.1. ծրագրի շահառուներին տրամադրելու նպատակով սննդի փաթեթի ձեռքբերում ՝ 7 500 000 դրամ. 1.2. ծրագրի շահառու երեխաներին տրամադրելու նպատակով կրթադաստիարակչական պարագաների ձեռքբերում` դասապրոցեսը պատշաճ կազմակերպելու համար (ներկեր, մատիտներ, գրիչներ, տետրեր, գրքեր, ծեփան, գունավոր թղթեր, սոսինձ, մկրատ, վրձիններ և այլն)` 2 775 000 դրամ. 1.3. ծրագրի շահառուներին տրամադրելու նպատակով սեզոնային հագուստի ձեռքբերում: 8 000 000 դրամ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսերը 30.11.2022թ. - 31.01.2023 թ. ժամանակաշրջանի համար կազմում են 1 597 841 դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 7,8 տոկոսը: Այդ թվում` աշխատակազմի ծախսեր՝ 624 000 դրամ (որի համար հարկային արտոնություն չի պահանջվում), այլ ադմինիստրատիվ ծախսեր 973 841 դրամ (մշտադիտարկման և մոնիթորինգի համար նախատեսված ծախսեր, որի համար հարկային արտոնություն չի պահանջվում): |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցելու է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Հայաստանի Հանրա- պետության ոստիկանության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների լայն շրջանակների հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
22.11.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |