ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 մայիսի 2019 թվականի |
թիվ 55 |
քաղ. Նուր-Սուլթան |
«ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ (ՄՄ ՏԿ 019/2011) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 878 որոշմամբ ընդունված՝ «Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 019/2011) կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի մայիսի 28-ի թիվ 55 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Անհատական պաշտպանության միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգում (ՄՄ ՏԿ 019/2011) կատարվող
1. Տեքստում համապատասխան թվով և հոլովով «Մաքսային միության անդամ պետություն» բառերը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «անդամ պետություն» բառերով:
2. 1.2 կետի երկրորդ պարբերությունում «Մաքսային միության անդամ պետության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)» բառերով:
3. 1.7 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով՝
«6) այն մանրէաբանական (կենսաբանական) ագենտներից և ռադիոակտիվ նյութերից, որոնք կարող են օգտագործվել ռազմական նպատակներով, քիմիական զենքում օգտագործվող թունավոր քիմիական նյութերից և զանգվածային անկարգությունների դեմ պայքարի համար նախատեսված քիմիական նյութերից պաշտպանելու համար մշակված կամ վերափոխված անհատական պաշտպանության միջոցները, ինչպես նաև դրանց համար հատուկ մշակված բաղադրամասերը:»:
4. 2-րդ բաժնում՝
ա) տասնմեկերորդ պարբերությունից հանել «(պաշտպանիչ սաղավարտագլխարկ)» բառերը.
բ) վերջին պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«հրդեհների ժամանակ օգտագործվող զտիչ ինքնափրկարար՝ մարդու շնչառական, տեսողության օրգանների և գլխի մաշկային ծածկույթների անհատական պաշտպանության միջոց, որը նախատեսված է հրդեհի ժամանակ փրկելիս և տարահանելիս այրման թունավոր արգասիքներից մարդուն պաշտպանելու համար.»:
5. 4.2 կետի 1-ին ենթակետը «մաշկը» բառերից հետո լրացնել «, առաջացնել հարուկներ, ցավային զգացողություններ» բառերով:
6. 4.3 կետում՝
ա) 1-ին ենթակետում՝
չորրորդ պարբերությունը «քերամաշման նկատմամբ դիմակայունություն» բառերից առաջ լրացնել «ջրակայուն հղկաթղթով» բառերով.
հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«քերամաշման նկատմամբ դիմակայուն հատուկ հագուստը և դրա պատրաստման համար օգտագործվող գործվածքները պետք է ունենան քերամաշման նկատմամբ դիմակայունություն. վուշե և կիսավուշե գործվածքներ (պարուսին տեսակի)՝ ջրակայուն հղկաթղթով (ազդեցության առնվազն 500 ցիկլ), այլ գործվածքներ՝ մոխրագույն շինելի մահուդով (ազդեցության առնվազն 3 000 ցիկլ), ընդհանուր արդյունաբերական աղտոտումից պաշտպանող հատուկ հագուստ և դրա պատրաստման համար մանածագործական նյութեր՝ մոխրագույն շինելի մահուդով (ազդեցության առնվազն 1 300 ցիկլ).».
յոթերորդ պարբերությունը լրացնել «ընդհանուր արդյունաբերական աղտոտումից պաշտպանելու համար՝ հենքով՝ 400 Ն-ից ոչ պակաս և միջնաթելով՝ 250 Ն-ից ոչ պակաս.» բառերով.
ութերորդ պարբերությունը «մեխանիկական ազդեցություններից» բառերից հետո լրացնել «, ընդհանուր արդյունաբերական աղտոտումից» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ՝
«ջրից և ոչ թունավոր նյութերի լուծույթներից պաշտպանող հատուկ հագուստը պետք է ունենա 2,000 Պա-ից ոչ պակաս ջրահեստություն, իսկ ջրի շիթերի ներգործության դեպքում՝ 3,500 Պա-ից ոչ պակաս ջրահեստություն.
ջրից և ոչ թունավոր նյութերի լուծույթներից պաշտպանող ձեռքերի անհատական պաշտպանության միջոցներն ու դրանց պատրաստման համար նյութերը պետք է լինեն անջրանցիկ.».
բ) 3-րդ ենթակետը «բաղադրամասեր և» բառերից հետո լրացնել «պետք է» բառով․
գ) 9-րդ ենթակետում՝
առաջին պարբերությունը «հարվածներից, ծակումից և կտրումից» բառերից հետո լրացնել «, ընդհանուր արդյունաբերական աղտոտումից, քերամաշումից, ջրից և ոչ թունավոր նյութերի լուծույթներից» բառերը.
երկրորդ պարբերությունում՝
«կոշիկները» բառից առաջ լրացնել «հարվածներից ոտքերը պաշտպանող» բառերը.
հանել «ապահովեն պաշտպանությունը և» բառերը.
վեցերորդ պարբերությունը լրացնել «, բացառությամբ ընդհանուր արդյունաբերական աղտոտումից պաշտպանող կոշիկների» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ՝
«քերամաշումից պաշտպանող կոշիկը պետք է պատրաստվի մաշակայուն ներբանով.
ջրից պաշտպանող կոշիկը պետք է լինի անջրանցիկ.».
դ) 13-րդ ենթակետի հինգերորդ պարբերությունում «(անհրաժեշտության դեպքում)» բառերը փոխարինել «(եթե սաղավարտը համապատասխանում է նշված պահանջներին)» բառերով.
ե) 17-րդ ենթակետում՝
երրորդ և չորրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«բաց տեսակի պաշտպանիչ այն ակնոցները, որոնք նախատեսված են բարձր արագություն ունեցող մասնիկներից պաշտպանելու համար, պետք է լինեն դիմակայուն՝ 0,84 Ջ կինետիկ էներգիայով հարվածի նկատմամբ (ցածր էներգետիկ հարված), իսկ փակ տեսակի՝ 0,84 Ջ (ցածր էներգետիկ հարված) կամ 5,9 Ջ կինետիկ էներգիայով հարվածի նկատմամբ (միջին էներգետիկ հարված).
բարձր ամրության պաշտպանիչ ակնոցները պետք է դիմանան ճակատային և կողային այն հարվածներին (կիրառելիության դեպքում), որոնք հասցվում են 22 մմ անվանական տրամագծով, 43 գ նվազագույն զանգվածով, 5,1 մ/վրկ արագության միջին վիճակագրական արժեքով և 0,6 Ջ-ից ոչ ավելի էներգիայով պողպատե գնդիկներով.».
վեցերորդ և յոթերորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ոչ իոնացնող ճառագայթումից պաշտպանվելու համար նախատեսված փակ տեսակի պաշտպանիչ ակնոցների կորպուսը պետք է ապահովի ոչ իոնացնող ճառագայթումից պաշտպանվելու միևնույն կամ ավելի բարձր մակարդակ, ինչն ապահովում է պաշտպանիչ ակնոցների լուսազտիչը.
աչքերի անհատական պաշտպանության միջոցներում օգտագործման համար նախատեսված ակնոցի անգույն, քիմիապես կայուն, պաշտպանիչ ապակիները և լուսազտիչների տակդիրները պետք է ունենան 74,4 տոկոսից ավելի լուսաթողանցման գործակից.».
իններորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«փորձարկումների ժամանակ ակնոցի ապակիները, որոնք արտադրողի կողմից հայտագրվել են աչքերի անհատական պաշտպանության միջոցներում օգտագործման համար որպես քրտնակալմանը դիմակայուն, առնվազն 8 վրկ պետք է մնան ոչ քրտնակալված.».
զ) 19-րդ ենթակետում՝
հինգերորդ պարբերությունից հանել «և 0,6 Ջ-ից ոչ պակաս կինետիկ էներգիայով հարվածի նկատմամբ դիմակայունություն» բառերը.
վեցերորդ պարբերությունում՝
«և» բառը փոխարինել «կամ» բառով.
լրացնել «պայմանավորված նշանակությունից» բառերով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«դեմքի՝ բարձր ամրությամբ, պաշտպանիչ վահանակները պետք է դիմանան ճակատային և կողային այն հարվածներին (կիրառելիության դեպքում), որոնք հասցվում են 22 մմ անվանական տրամագծով, 43 գ նվազագույն զանգվածով, 5,1 մ/վրկ արագության միջին վիճակագրական արժեքով և 0,6 Ջ-ից ոչ ավելի էներգիայով պողպատե գնդիկներով.».
է) 21-րդ ենթակետը չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«մետաղալարային առասանով ներքաշման տեսակի սարքվածք ունեցող կամ ներկառուցված հարվածամեղմման սարքվածքով ապահովական համակարգերի բաղադրամասերը, ինչպես նաև բարձրացման և իջեցման համար նախատեսված համակարգերն ու փրկարար համակարգերը, բացառությամբ անհատական փրկարար համակարգերի, պետք է դիմակայեն 12 կՆ-ից ոչ պակաս ստատիկ ծանրաբեռնվածության.»:
7. 4.4 կետում՝
ա) 3-րդ ենթակետից հանել իններորդ պարբերությունը.
բ) 6-րդ ենթակետն իններորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«օդի հարկադրական մատուցման ժամանակ դրա հոսքից առաջացած ձայնի մակարդակը չպետք է գերազանցի 70 դԲ-ը, իսկ ազդանշանային հարմարանքի առկայության դեպքում դրա արձակած ձայնի մակարդակը պետք է լինի 80 դԲ-ից ոչ պակաս.».
գ) 7-րդ ենթակետում՝
երրորդ պարբերությունը լրացնել «տվյալ տեսակի անհատական պաշտպանության բոլոր միջոցների համար` բացառությամբ սաղավարտագլխարկ-դիմակների» բառերով.
ութերորդ պարբերությունում «200» թվերը փոխարինել «250» թվերով.
դ) 10-րդ ենթակետի երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«հակաաերոզոլային միջոցի միջով փորձանյութի ներթափանցման գործակիցը չպետք է գերազանցի 22 տոկոսը, 8 տոկոսը և 2 տոկոսը համապատասխանաբար ցածր, միջին և բարձր արդյունավետություն ունեցող արտադրատեսակների համար.
երկու փորձանյութերով (հեղուկ և կոշտ դիսպերսային ֆազերով) զտիչ նյութերի թափանցելիության գործակիցն օդի մշտական հոսքի 95 դմ3/ր ծախսի դեպքում չպետք է գերազանցի 20 տոկոսը, 6 տոկոսը և 1 տոկոսը համապատասխանաբար ցածր, միջին և բարձր արդյունավետություն ունեցող արտադրատեսակների համար.».
ե) 11-րդ ենթակետում՝
երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«դիմային մասի տակ փորձանյութով ներծծման գործակիցը չպետք է գերազանցի 2 տոկոսը՝ կիսադիմակով (քառորդ դիմակով) արտադրատեսակների համար, 1 տոկոսը՝ հպակածայրոցով արտադրատեսակների համար, և 0,05 տոկոսը՝ դիմակով արտադրատեսակների համար.».
յոթերորդ պարբերությունում «100» թիվը փոխարինել «120» թվով.
ութերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«երկու փորձանյութերով (հեղուկ և կոշտ դիսպերսային ֆազով) թափանցելիության գործակիցը օդի հոսքի 95 դմ3/ր արագության դեպքում չպետք է գերազանցի 20 տոկոսը, 6 տոկոսը և 0.05 տոկոսը՝ համապատասխանաբար ցածր, միջին և բարձր արդյունավետություն ունեցող զտիչների համար.».
զ) 13-րդ ենթակետում՝
չորրորդ պարբերությունում՝
«160» թիվը փոխարինել «220» թվով, «200» թիվը փոխարինել «260» թվով.
լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն՝ «АХ, SX, NOP3, HgP3 մակնիշների համակցված զտիչների սկզբնական դիմադրությունը օդի հոսքին չպետք է 30 դմ3/ր-ի դեպքում գերազանցի 260 Պա-ն և 95 դմ3/ր-ի դեպքում՝ 980 Պա-ն.».
հինգերորդ պարբերությունում «1040» թվերը փոխարինել «900» թվերով.
վեցերորդ պարբերությունից հանել «ծծմբի հեքսաֆտորիդ» բառերը.
է) 14-րդ ենթակետում՝
չորրորդ պարբերությունում՝
հանել «յուղի մառախուղի աերոզոլ փորձանյութով կամ նատրիումի քլորիդի աերոզոլ փորձանյութով» բառերը.
[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]
հինգերորդ պարբերությունում «յուղի մառախուղի աերոզոլ կամ նատրիումի քլորիդի աերոզոլ փորձանյութերով» բառերը փոխարինել «(հեղուկ և կոշտ դիսպերսային ֆազով)» բառերով, [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]
ը) 15-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«15) հրդեհների ժամանակ օգտագործվող զտիչ ինքնափրկարարների նկատմամբ.
ինքնափրկարար զտիչի պաշտպանիչ ազդեցության ժամանակը պետք է լինի 15 ր-ից ոչ պակաս՝ դրա վրա հետևյալ նյութերի ազդեցության դեպքում՝
ածխածնի մոնոօքսիդ.
քլորաջրածին.
ջրածնի ցիանիդ.
ակրոլեին.
հրդեհների ժամանակ օգտագործվող զտիչ ինքնափրկարարները մեկանգամյա օգտագործման արտադրատեսակներ են, դրանց կրկնակի օգտագործումը չի թույլատրվում.
դիմակի տակ գտնվող տարածության մեջ երկու փորձանյութերով (հեղուկ և կոշտ դիսպերսային ֆազով) զտիչ ինքնափրկարարի ներծծման գործակիցը պետք է լինի 2 տոկոսից ոչ ավելի.
30 դմ3/ր թոքային օդափոխության կամ 95 դմ3/ր օդի մշտական հոսքի դեպքում շնչառության նկատմամբ՝ հրդեհների ժամանակ օգտագործվող զտիչ ինքնափրկարարի դիմադրությունը պետք է լինի՝
ներշնչելիս՝ 800 Պա-ից ոչ ավելի.
արտաշնչելիս՝ 300 Պա-ից ոչ ավելի.
ածխածնի դիօքսիդի պարունակությունը ներշնչելիս պետք է լինի 3 տոկոսից (ծավ.) ոչ ավելի՝ միջին արժեքի դեպքում՝ 1,5 տոկոսից (ծավ.) ոչ ավելի.
հրդեհների ժամանակ օգտագործվող զտիչ ինքնափրկարարի զանգվածը պետք է լինի 1 կգ-ից ոչ ավելի.
զտիչ ինքնափրկարարը մեկ չափս պետք է ունենա.
հրդեհների ժամանակ օգտագործվող զտիչ ինքնափրկարարը հագնելու և գործի դնելու ժամանակը պետք է կազմի 60 վրկ-ից ոչ ավելի.
հրդեհների ժամանակ օգտագործվող զտիչ ինքնափրկարարը պետք է ամբողջությամբ ծածկի մարդու գլուխը.
հրդեհների ժամանակ օգտագործվող զտիչ ինքնափրկարարի աշխատունակությունը պետք է պահպանվի՝
դրա վրա՝ (60 ± 1) րոպեի ընթացքում 2 – 3 Հց հաճախականության դեպքում 3 g (g՝ ազատ անկման արագացում) գերբեռնվածքով թրթռաբեռնվածքի ազդեցությունից հետո.
պատյանի (պայուսակի) մեջ՝ 1,5 մ բարձրությունից բետոնե մակերևույթի վրա ընկնելուց հետո.
24 ժ ընթացքում (50 ± 3) °С ջերմաստիճանի ազդեցության ենթարկվելուց հետո.
24 ժ ընթացքում (90 ± 5) հարաբերական խոնավության դեպքում (35 ± 2) °С ջերմաստիճանի ազդեցության ենթարկվելուց հետո.
(60 ± 5) վրկ ընթացքում 200 °С ջերմաստիճանային պայմաններում գտնվելուց հետո.
(5,0 ± 0,2) վրկ ընթացքում (800 ± 50) °С բաց բոցի ջերմաստիճանի ազդեցությունից հետո.
հրդեհների ժամանակ օգտագործվող զտիչ ինքնափրկարարի փաթեթվածքի կամ պատյանի (պայուսակի) մականշվածքը պետք է պարունակի հրդեհների ժամանակ օգտագործվող զտիչ ինքնափրկարարի նշանակության մասին տեղեկատվություն.».
թ) 17-րդ ենթակետից հանել երկրորդ պարբերությունը.
ժ) 21-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«ռետինից և պոլիմերային նյութերից կոշիկների համար վերնամասի ու ներբանի նյութի նմուշի ծավալի փոփոխությունն ագրեսիվ միջավայրերի (նավթի, նավթամթերքների, յուղերի և ճարպերի) ազդեցությունից հետո պետք է լինի 100 տոկոսից ոչ ավելի, ագրեսիվ միջավայրերի (թթուների և ալկալիների) ազդեցությունից հետո պայմանական ամրության փոփոխությունը՝ 30 տոկոսից ոչ ավելի.»:
8. 4.6 կետում՝
ա) 1-ին ենթակետի երկրորդ պարբերությունում «4» թիվը փոխարինել «41» թվերով.
բ) 11-րդ ենթակետում՝
երրորդ պարբերությունից հանել «էներգիայի հարվածի մասով» բառերը.
չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«փակ տեսակի պաշտպանիչ ակնոցների և դեմքի պաշտպանիչ վահանակների՝ առնվազն 7 վ-ի ընթացքում տաք, պինդ մարմինների ներթափանցման նկատմամբ դիմակայունությունը փորձարկելիս չպետք է տեղի ունենա դրանց լրիվ ներթափանցում պաշտպանիչ ակնոցների դիտապակիներ, ինչպես նաև բոլոր տեսակի շրջանակների և առնվազն 5 վրկ-ի ընթացքում՝ դեմքի պաշտպանիչ վահանակների դիտապակիներ.»:
9. 4.7 կետի 9-րդ ենթակետում՝
ա) տասներորդ պարբերությունից հանել «կամ ունենան լիցքի նվազման հատկություն» բառերը.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«էլեկտրաստատիկ լիցք ցրող նյութերը պետք է բավարարեն հետևյալ պահանջները՝ մարման կիսապարբերությունը t50՝ 4 վրկ-ից պակաս կամ էկրանացման գործակիցը S՝ 0,2-ից ավելի.»:
10. 4.10 կետի 1-ին ենթակետի առաջին պարբերությունում՝
ա) [փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
բ) երկրորդ նախադասության մեջ «դրա» բառը փոխարինել «սպառողական» բառով.
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասություն՝
«Սպառողական փաթեթվածքի վրա մականշվածքը կարող է չզետեղվել այն դեպքում, երբ փաթեթվածքը թափանցիկ է և ապահովում է արտադրատեսակի վրա զետեղված մականշվածքի պարզությունը, դյուրընթեռնելիությունը:»:
11. 4.11 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4.11. Մականշվածքը և շահագործման փաստաթղթերը կազմվում են ռուսերենով և անդամ պետությունների օրենսդրության մեջ համապատասխան պահանջների առկայության դեպքում՝ այն անդամ պետության (պետությունների) պետական լեզվով (լեզուներով), որի տարածքում իրացվում է արտադրանքը: Արտադրանքի առևտրային անվանումը, գրանցված ապրանքային նշանը, տեսակը, մակնիշը, մոդելը, ապրանքատեսակը կամ ապրանքի ծածկագիրը, օտարերկրյա արտադրողի անվանումը և դրա գտնվելու վայրը կարող են զետեղվել լատինական այբուբենի տառերի օգտագործմամբ: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է զետեղել այլ լեզուներով լրացուցիչ մականշվածք՝ տեքստի բովանդակությանը նույնական լինելու պայմանով:»:
12. 4.15 կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) տեղեկությունները, բացառությամբ մաշկի անհատական պաշտպանության միջոցների բաղադրամասերի ցանկի, պետք է նշվեն ռուսերենով և անդամ պետությունների օրենսդրության մեջ համապատասխան պահանջների առկայության դեպքում՝ այն անդամ պետության (պետությունների) պետական լեզվով (լեզուներով), որի տարածքում իրացվում է արտադրանքը: Արտադրանքի առևտրային անվանումը, գրանցված ապրանքային նշանը, տեսակը, մակնիշը, մոդելը, ապրանքատեսակը կամ ապրանքի ծածկագիրը, օտարերկրյա արտադրողի անվանումը և դրա գտնվելու վայրը կարող են զետեղվել լատինական այբուբենի տառերի օգտագործմամբ: Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է զետեղել այլ լեզուներով լրացուցիչ մականշվածք՝ տեքստի բովանդակությանը նույնական լինելու պայմանով:»:
13. 5.7 կետում «Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում (այսուհետ՝ միասնական ռեեստր)» բառերով:
14. 5.10 կետի 1-ին ենթակետում՝
ա) առաջին պարբերությունում «այդ թվում՝» բառերը փոխարինել «որոնք այդ թվում պարունակում են հետևյալ տեղեկությունները՝» բառերով.
բ) չորրորդ պարբերությունը փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«պետական գրանցման մասին տեղեկություններ,»:
15. 5.14 կետում «Մաքսային միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում» բառերը փոխարինել «միասնական ռեեստրում» բառերով։
16. 5.15 կետում՝
ա) 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1) հետազոտություններ իրականացնելու համար պայմանագրային հիմունքով ներգրավում է միասնական ռեեստրում ընդգրկված՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներ (կենտրոններ).».
բ) 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) սերտիֆիկացման նպատակներով իրականացնում է նմուշառում և, եթե արտադրանքի սերտիֆիկացման աշխատանքներ անցկացնելու պայմանագրով նախատեսված է, դրանք ներկայացնում է միասնական ռեեստրում ընդգրկված՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներ (կենտրոններ)՝ հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու համար.»:
17. 7.1 կետը «դրանք ենթակա են » բառերից հետո լրացնել «թիվ 5 հավելվածի համաձայն» բառերով:
18. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 1 հավելվածի 1-ին կետը վեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«հագուստ՝ հատուկ պաշտպանիչ, ջրից և ոչ թունավոր նյութերի լուծույթներից պաշտպանելու համար.
հագուստ՝ հատուկ պաշտպանիչ, ոչ թունավոր փոշուց պաշտպանելու համար.
ձեռքերի անհատական պաշտպանության միջոցներ՝ ջրից և ոչ թունավոր նյութերի լուծույթներից պաշտպանելու համար.
ընդհանուր արդյունաբերական աղտոտումից ոտքերի անհատական պաշտպանության միջոցներ (կոշիկ).
քերամաշումից ոտքերի անհատական պաշտպանության միջոցներ (կոշիկ).
ոտքերի անհատական պաշտպանության միջոցներ (կոշիկ)՝ ջրից և ոչ թունավոր նյութերի լուծույթներից պաշտպանելու համար.»:
19. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 2 հավելվածի 1.5 կետի երկրորդ վանդակից հանել «սառցակալված» բառը։
20. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 3 հավելվածի 2-րդ աղյուսակում՝
ա) 1-ին կետում՝
երրորդ վանդակից հանել «թունավորության ինդեքսը» բառերը.
չորրորդ վանդակից հանել «70 – 120%» թվերը.
բ) 4-րդ կետում, որը վերաբերում է բարձր ջերմաստիճանի ազդեցությունից պաշտպանող հատուկ հագուստին, առաջին վանդակում «4» թիվը փոխարինել «41» թվերով:
21. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 4 հավելվածում՝
ա) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11 կետով՝
«11. |
Հագուստ՝ հատուկ պաշտպանիչ՝ ջրից պաշտպանելու համար |
հայտարարագրում |
առաջին |
3Դ, 4Դ |
- " -». |
բ) 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 51 – 53 կետերով՝ | |||||
«51. |
Ընդհանուր արդյունաբերական աղտոտումից ոտքերի անհատական պաշտպանության միջոցներ (կոշիկ) |
հայտարարագրում |
առաջին |
1Դ 2Դ |
Հայտարարագրման տիպային սխեմաներին համապատասխան |
52. |
Քերամաշումից ոտքերի անհատական պաշտպանության միջոցներ (կոշիկ) |
հայտարարագրում |
առաջին |
1Դ, 2Դ |
- " - |
53. |
Ոտքերի անհատական պաշտպանության միջոցներ (կոշիկ)՝ ջրից և ոչ թունավոր նյութերի լուծույթներից պաշտպանելու համար |
հայտարարագրում |
առաջին |
1Դ, 2Դ |
- " -». |
գ) 10-րդ և 11-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ | |||||
«10. |
Լսողական օրգանի անհատական պաշտպանության միջոցներ |
սերտիֆիկացում |
երկրորդ |
1Ս, 3Ս, 4Ս |
Սերտիֆիկացման տիպային սխեմաներին համապատասխան |
11. |
Դեմքի անհատական պաշտպանության միջոցներ (վահանակներ պաշտպանիչ, դեմքի) |
հայտարարագրում |
առաջին |
3Դ, 4Դ |
Հայտարարագրման տիպային սխեմաներին համապատասխան». |
դ) 13-րդ կետի առաջին վանդակում տեքստը լրացնել «, այդ թվում՝ ջրից և ոչ թունավոր նյութերի լուծույթներից պաշտպանելու համար» բառերով:
22. Նշված տեխնիկական կանոնակարգի թիվ 5 հավելվածի 1-ին բաժնում՝
ա) «Ձեռքերի անհատական պաշտպանության միջոցներ՝ մեխանիկական ազդեցությունից պաշտպանելու համար» ենթաբաժնի երկրորդ պարբերությունից հանել «՝ բացի մանկականից» բառերը.
բ) «Ձեռքերի անհատական պաշտպանության միջոցներ՝ մեխանիկական ազդեցությունից պաշտպանելու համար» ենթաբաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ ենթաբաժին՝
«Ձեռքերի անհատական պաշտպանության միջոցներ՝
ջրից և ոչ թունավոր նյութերից պաշտպանելու համար
Թաթմաններ և ձեռնոցներ՝ ջրից և ոչ թունավոր նյութերի լուծույթներից պաշտպանելու համար».
գ) «Ոտքերի անհատական պաշտպանության միջոցներ՝ սահումից պաշտպանելու համար» ենթաբաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ ենթաբաժին՝
«Ոտքերի անհատական պաշտպանության միջոցներ՝
ջրից և ոչ թունավոր նյութերի լուծույթներից պաշտպանելու համար
Ճտքակոշիկներ հատուկ՝ ռետինե, կաղապարի կամ ձուլվածքային, պոլիմերային նյութերից՝ ջրից և ոչ թունավոր նյութերի լուծույթներից պաշտպանելու համար».
դ) «Գլխի անհատական պաշտպանության միջոցներ» ենթաբաժնից հանել «Սաղավարտագլխարկ պաշտպանիչ՝ մոտոցիկլետների և մոպեդների վարորդների և ուղևորների համար» բառերը:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: