Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 110
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.10.2020-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
08.09.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
08.09.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 սեպտեմբերի 2020 թվականի

թիվ 110

քաղ. Մոսկվա

 

ՎԻԵՏՆԱՄԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԵՐԿԱՐԱՀԱՏԻԿ ԲՐՆՁԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՔՎՈՏԱՅԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին, «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 2-րդ գլխին և Համաձայնագրի թիվ 1 հավելվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել՝ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տարածքներ Համաձայնագրին համապատասխան ներմուծվող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների մասով սակագնային քվոտայի (այսուհետ համապատասխանաբար՝ երկարահատիկ բրինձ, սակագնային քվոտա)՝ 2021 թվականի ծավալները՝ հավելվածի համաձայն։

2. Սահմանել, որ սակագնային քվոտան կիրառվում է «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող երկարահատիկ բրնձի նկատմամբ:

3. Անդամ պետություններին՝

իրականացնել սույն որոշման 1-ին կետով սահմանված սակագնային քվոտայի ծավալների բաշխումն արտաքին առևտրային գործունեության մասնակիցների միջև՝ իրենց օրենսդրությանը համապատասխան.

հանձնարարել գործադիր իշխանության լիազորված մարմիններին իրականացնել երկարահատիկ բրնձի ներմուծման լիցենզիաների տրամադրումը։

4. Խնդրանքով դիմել անդամ պետություններին՝

անհրաժեշտության դեպքում՝ 2021 թվականի հունիսի 1-ից ոչ ուշ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել առաջարկներ՝ սակագնային քվոտայի սահմանված ծավալների չընտրված մասն անդամ պետությունների միջև բաշխելու մասով սույն որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ.

2021 թվականի առաջին կիսամյակի արդյունքների հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն որոշման 1-ին կետով սահմանված՝ սակագնային քվոտայի ծավալների ընտրված մասի, ինչպես նաև մինչև 2021 թվականի վերջը՝ սակագնային քվոտայի սահմանված ծավալների ընտրանքի վերաբերյալ կանխատեսումների մասին։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Մ. Մյասնիկովիչ

 
 
 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2020 թվականի սեպտեմբերի 8-ի

թիվ 110 որոշման

 

ԾԱՎԱԼՆԵՐ

 

Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տարածքներ՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» 2015 թվականի մայիսի 29-ի համաձայնագրին համապատասխան ներմուծվող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների մասով 2021 թվականի սակագնային քվոտայի

 

Ապրանքի անվանումը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

 ծածկագիրը

Սակագնային քվոտայի ծավալները (տոննա)

Հայաստանի Հանրա-պետություն

Բելառուսի Հանրա-պետություն

Ղազախս-տանի Հանրա-պետություն

Ղրղզստանի Հանրա-պետություն

Ռուսաս-տանի Դաշնո-ւթյուն

Լրիվ ծեծած, շոգեհարած երկարահատիկ բրինձ՝ լայնության նկատմամբ երկարության՝ 3 կամ ավելի հարաբերակցությամբ

1006 30 670 1

400,0

9600,0

0,0

0,0

0,0

Լրիվ ծեծած այլ երկարահատիկ բրինձ՝ լայնության նկատմամբ երկարության՝ 3 կամ ավելի հարաբերակցությամբ

1006 30 980 1

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: