Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.2020-01.02.2024)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.03.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
02.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մարտի 2020 թվականի

թիվ 2

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԱՆԴԱՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 41-րդ կետի երրորդ պարբերությանն ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 55-րդ կետին համապատասխան, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության միջնորդագրի հիման վրա` Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Նշանակել Ռուսաստանի Դաշնությունից Անդրեյ Ալեքսանդրի Սլեպնյովին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ՝ Վերոնիկա Օլեգի Նիկիշինայի նշանակման ժամանակ սահմանված լիազորությունների մնացած ժամանակահատվածի համար:

2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2019 թվականի դեկտեմբերի 20-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անձնակազմի և անդամների միջև պարտականությունների բաշխման մասին» թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անձնակազմում ընդգրկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ առևտրի հարցերով անդամ (նախարար) Անդրեյ Ալեքսանդրի Սլեպնյովին՝ կոլեգիայի անձնակազմից հանելով Վերոնիկա Օլեգի Նիկիշինային:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: