Գլխավոր տեղեկություն
Համար
N 1166-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.07.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.07.25-2022.08.07 Պաշտոնական հրապարակման օրը 28.07.2022
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.07.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.07.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հուլիսի 2022 թվականի N 1166-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված N 2 հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) հավելվածի N 2.1 ստուգաթերթի հարցաշարի՝

ա. 1-ին կետի «Հարց» սյունակում «Դեղատան գործունեությունը համապատասխանում է լիցենզիային» բառերը փոխարինել «Դեղերի մանրածախ իրացումը կատարվում է դեղատան կողմից` համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում» բառերով,

բ. 5-րդ կետի «Հարց» սյունակում «Դեղատոմսով բաց թողնվող դեղերն իրացվում են սահմանված ձևաթղթերի վրա» բառերը փոխարինել «Դեղատոմսային դեղերը դեղատնից բաց են թողնվում հաստատված ձևերի դեղատոմսերով» բառերով, իսկ նույն կետի «Հղում նորմատիվ ակտին» սյունակը «Դեղերի մասին» ՀՀ օրենք, 25-րդ հոդված, մաս 9» բառերից հետո լրացնել «, Կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի N 1080-Ն որոշում, հավելված 1, կետ 51» բառերով,

գ. 6-րդ կետի «Հարց» սյունակի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դեղատանը (դեղեր պատրաստող և դեղեր չպատրաստող) դեղերի ընդունումը, պահպանումը, իրացումը և բացթողումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված և պետական հավատարմագրում ունեցող ուսումնական հաստատություն ավարտած, օրենքով սահմանված կարգով որակավորված և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստում անցած դեղագետի (դեղագետների) կամ դեղագործի (դեղագործների) միջոցով»,

դ. 7-րդ կետի «Հարց» սյունակի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դեղատանը դեղերի պատրաստումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված և պետական հավատարմագրում ունեցող ուսումնական հաստատություն ավարտած, օրենքով սահմանված կարգով որակավորված և վերջին հինգ տարվա ընթացքում վերապատրաստում անցած դեղագետի (դեղագետների) միջոցով»,

ե. 8-րդ կետի «Հարց» սյունակի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դեղատնային գործունեության լիցենզիայի գործողության ժամանակահատվածում (այդ թվում՝ լիցենզիայի գործողության կասեցման ժամանակահատվածում) դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող անձը չի իրականացնում դեղերի մեծածախ իրացում»,

զ. աղյուսակը 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10.1-ին կետով.

 

«

10.1

Դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի փաթեթավորմանը, պիտակավորմանը, մակնշմանը՝ ներառյալ դեղերի
ներդիր թերթիկին, ինչպես նաև ընդհանուր

բնութագրին ներկայացվող պահանջները պահպանված են

«Դեղերի

մասին» ՀՀ

օրենք,

hոդված 20,

մաս 2,

ՀՀ առողջա-

պահության

նախարարի

2020

թվականի

հունվարի 21-ի

N 02-Ն

հրաման

     

1

Տեսողական,

փաստաթղթային

 
»:

 

է. 12-րդ կետի «Հարց» սյունակի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Մեկից ավելի վայրերում դեղատնային գործունեությամբ զբաղվելու դեպքում դեղատանը (դեղեր պատրաստող կամ դեղեր չպատրաստող) գործունեություն իրականացնող դեղագետը կամ դեղագործը, իսկ մեկից ավելի լինելու դեպքում` դեղագետներից կամ դեղագործներից մեկն իրավաբանական անձի գործադիր մարմնի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից նշանակվել է որպես տվյալ դեղատան (դեղեր պատրաստող կամ դեղեր չպատրաստող) պատասխանատու անձ (պաշտոնատար անձ)»,

ը. 14-րդ կետի «Հարց» սյունակի նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Դեղեր պատրաստող դեղատան պահեստը և դեղեր չպատրաստող դեղատան պահեստը (առկայության դեպքում) դեղերի պահպանման համար անհրաժեշտ ջերմային ռեժիմ ապահովելու նպատակով կահավորված են փակ պահարաններով, վիրակապական և ռետինե ապրանքների համար ունեն առանձին պահարաններ ու խոնավաչափ»,

թ. աղյուսակը 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 18.1-ին և 18.2-րդ կետերով.

 

«

18.1

Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, հակավարակային (հակաբակտերիային դեղեր, հակասնկային դեղեր, հակամիկոբակտերիային դեղեր,

հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղեր

չեն առաքվում

Կառավարության

2018 թվականի

նոյեմբերի 8-ի

N 1256-Ն որոշման

հավելված, կետ 4

     

1

Փաստաթղթային,

տեսողական

 

18.2

Դեղերը պատվիրատուին առաքվում են ամբողջականությունը չխախտված սպառողական փաթեթներով՝ ապահովելով դեղի գրանցման ժամանակ հաստատված պահման ու տեղափոխման պայմանները

Կառավարության

2018 թվականի

նոյեմբերի 8-ի

N 1256-Ն որոշման

հավելված, կետ 5

     

1

Փաստաթղթային,

տեսողական

 
»:

 

ժ. 13-րդ, 15.3-րդ և 15.4-րդ կետերի «Կշիռը» սյունակում «2» թիվը փոխարինել «1» թվով.

2) հավելվածի N 2.1 ստուգաթերթի «Ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտերի հիման վրա» գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ և 6-րդ կետերով.

«5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 15-ի «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1080-Ն որոշում։

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի հունվարի 21-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի փաթեթավորմանը, պիտակավորմանը, մակնշմանը, ներդիր թերթիկին, ընդհանուր բնութագրին և դեղերի անվանումներին ներկայացվող պահանջները և դեղի փաթեթի վրա պարտադիր նշման ենթակա օժանդակ նյութերը սահմանելու մասին» N 2-Ն հրաման:».

3) հավելվածի N 2.3 ստուգաթերթի հարցաշարի՝

ա. 3-րդ կետի «Հարց» սյունակի նախադասությունից հանել «՝ կից ներդիրով» բառերը, իսկ «Հղում նորմատիվ իրավական ակտին» սյունակում «հոդված 2, մաս 2 1-ին կետ, հոդված 24 մաս 2» բառերը փոխարինել «հոդված 2 մաս 2, հոդված 21 մաս 2 կետ 1» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

28.07.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2022 թվական: