ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հունիսի 2017 թվականի |
թիվ 44 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 8 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 45-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 21-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2017 թվականի հունվարի 13-ի՝ «Զարգացող երկրների կամ առավել թույլ զարգացած երկրների ծագման այն ապրանքների ցանկի մասին, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ» թիվ 8 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) 2-րդ կետում «Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության» բառերով.
բ) նշված որոշմամբ հաստատված՝ զարգացող երկրների կամ առավել թույլ զարգացած երկրների ծագման այն ապրանքների ցանկի I բաժնում, որոնց նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս տրամադրվում են սակագնային առանձնաշնորհումներ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը փոխարինել համապատասխանաբար ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ հետևյալ ծածկագրերով՝
«07» - «07 (բացի 0701, 0702, 0703, 0704, 0705, 0707 00, 0709 60)».
«08» - «08 (բացի 0808 10)»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հուլիսի 1-ից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշեւսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: