ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«12» հոկտեմբերի 2022 թվականի N 75-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 78-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 33-րդ հոդվածի առաջին մասով, 34-րդ հոդվածի առաջին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.
1. Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 78-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման առաջին կետի՝
ա. 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «696,138.6» թիվը փոխարինել «706,533.6» թվով, «բ» պարբերությունում «1,509,664.5» թիվը փոխարինել «1,520,059.5» թվով.
2) որոշմամբ հաստատված NN 1, 2, 3 և 6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն NN 1-4 հավելվածների:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
կողմ (6) |
դեմ (0) |
ձեռնպահ (0) |
ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ |
||
ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ |
||
ԳԱՍՊԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ |
||
ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ |
||
ՀՈՒՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ |
||
ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
Համայնքի ղեկավար` |
Ռոբերտ ՊԵՏՐՈՍՅԱՆ |
2022 թ. հոկտեմբերի 12 գ. Ջրվեժ |
Հավելված 1 ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ հոկտեմբերի 12-ի N 75-Ն որոշման |
Հավելված 2 ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ հոկտեմբերի 12-ի N 75-Ն որոշման |
Հավելված 3 ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ հոկտեմբերի 12-ի N 75-Ն որոշման |
Հավելված 4 ՀՀ Կոտայքի մարզի Ջրվեժ հոկտեմբերի 12-ի N 75-Ն որոշման |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հոկտեմբերի 2022 թվական: