ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 565-Ա
«ՍՈՍ ԱՐԵՎԵԼՔԻ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐ» ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՊԱՐԱՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող` 52,809,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանի արդիականացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության կողմից ձեռք բերված տպիչ սարքը (24,300 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 300 եվրո փոխադրման ծախսերը, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. «Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Մաթևոսյան |
Երևան |
02.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 565-Ա որոշման |
«ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏՊԱՐԱՆԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
1. |
Ծրագրի նպատակը |
«Սոս արևելքի քրիստոնյաներ» ֆրանսիական ոչ առևտրային կազմակերպությունը որոշել է վերազինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանը նոր սև-սպիտակ տպիչ սարքավորումով, որպեսզի փակման վտանգի տակ կանգնած 250-ամյա տպարանը շարունակի իր գործունեությունն ու հրատարակվեն ավելի մեծ քանակով, ավելի մրցունակ ձևով, գիտական, հոգևոր և մշակութային աշխատանքներ, որոնք տարածվում են ամբողջ աշխարհում: Նախկին տպիչ սարքավորումը 50 տարվա է և անսարքության պատճառով լիովին չի օգտագործվում: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
«Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, ՀՎՀՀ՝ 02835737 ՀՀ քաղ. Երևան, Նալբանդյան 7 |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Սոս արևելքի քրիստոնյաներ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Ծրագիրն իրականացվելու է «Հայաստանյայց» առաքելական սուրբ եկեղեցի կրոնական կազմակերպության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանում, բնագավառը՝ հոգևոր: |
6. |
Ծրագրի բյուջեն |
52,809,000 դրամ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
«Հայաստանյայց» առաքելական սուրբ եկեղեցի կրոնական կազմակերպություն, ՀՀ քաղ. Վաղարշապատ, ՀՎՀՀ՝ 04703401 |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2022 թվականի հուլիսի 21-ից մինչև 2024 թվականի հուլիսի 21-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել ստորև նշված սարքավորումները, որոնք տեղափոխվելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք: 1. 2022 թվականի հուլիսից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում սև-սպիտակ տպիչ սարքավորման ներմուծում՝ 24000 եվրոյին համարժեք շուրջ 11,448,000 դրամ արժողությամբ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սարքավորման օգտագործման անվճար վերապատրաստում է տեղի ունենալու Heidelberg-ի մասնագետների կողմից: 2. 2023 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է ներմուծել կազմարարական սարքավորում՝ 4500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք շուրջ 1,890,000 դրամ արժողությամբ: 3. 2023 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի հուլիսի 1-ը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է ներմուծել կազմարարական սարքավորում՝ 5000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք շուրջ 2,100,000 դրամ արժողությամբ: 4. 2024 թվականի հունվարի 15-ից մինչև 2024 թվականի մայիսի 30-ը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է ներմուծել կազմարարական սարքավորում՝ 3800 ԱՄՆ-ի դոլարին համարժեք շուրջ 1,596,000 դրամ արժողությամբ: 5. 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի մայիսի 30-ը ընկած ժամանակահատվածում նախատեսվում է ներմուծել գունավոր տպիչ սարքավորում՝ 75000 եվրոյին համարժեք շուրջ 35,775,000 դրամ արժողությամբ: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Նախատեսվում է ներմուծել հետևյալ սարքավորումները՝ 1. Տպիչ սարք - արժեքը՝ 24000 եվրոյին համարժեք շուրջ 11,448,000 դրամ: 2. Կազմարարական սարք - արժեքը՝ 4500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք շուրջ 1,890,000 դրամ: 3. Կազմարարական սարք - արժեքը՝ 5000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք շուրջ 2,100,000 դրամ: 4. Կազմարարական սարք - արժեքը՝ 3800 ԱՄՆ-ի դոլարին համարժեք շուրջ 1,596,000 դրամ: 5. Տպիչ սարքավորում - արժեքը՝ 75000 եվրոյին համարժեք շուրջ 35,775,000 դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Տեղափոխման ծախսեր - տպիչ սարքավորման տեղափոխում Վրաստանից Հայաստան՝ 143,100 դրամ |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Ծրագրի ընթացքում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այլ կազմակերպությունների հետ համագործակցություն չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Հ. ՄաթևոսՅԱՆ |
02.08.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |