ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մայիսի 2017 թվականի |
թիվ 54 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մայիսի 16-ի թիվ 54 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 24-ի «Այն արտադրանքի ցանկը հաստատելու մասին, որի համար մաքսային մարմին մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 004/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ» թիվ 91 որոշման մեջ՝
ա) անվանման մեջ «մաքսային մարմին «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 004/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի» բառերը փոխարինել «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 004/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի» բառերով.
բ) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.».
գ) 1-ին կետում «մաքսային մարմին «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 004/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի» բառերը փոխարինել «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 004/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի» բառերով.
դ) նշված որոշմամբ հաստատված՝ այն արտադրանքի ցանկում, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է մաքսային մարմին «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 004/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ»՝
անվանման մեջ «մաքսային մարմին «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 004/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի» բառերը փոխարինել «Ցածրավոլտ սարքավորումների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 004/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի» բառերով.
2-րդ սյունակի անվանման մեջ «ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով.
3-րդ սյունակի անվանման մեջ «(հավաստման)» բառը հանել.
1-ին կետում՝
2-րդ ենթակետի «արդուկներ, արդուկող մեքենաներ, շոգեմաքրիչներ (շոգեգեներատորներ)» դիրքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8451 30» ծածկագրերը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8451 30 000 0» ծածկագրով.
7-րդ ենթակետում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «6307 90 990 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «6307 90 980 0» ծածկագրով.
13-րդ ենթակետում՝
«սիզամարգերի հնձիչներ, թրիմերներ (սիզամարգերը և կանաչ ցանկապատները խուզելու համար)» դիրքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8467 29 300 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8467 29 200 0» ծածկագրով.
«այգեգործական օդափուքեր, օդափոխիչ փոշեծուծներ» դիրքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8467 29 900 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8467 29 850 9» ծածկագրով.
3-րդ կետում՝
3-րդ ենթակետում՝
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8528 41 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8528 42 100 0» ծածկագրով.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8528 51 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8528 52 100 0» ծածկագրով.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8528 59 800 9» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8528 52 900 9 8528 59 900 9» ծածկագրերով.
6-րդ ենթակետում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8528 61 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8528 62 100 0» ծածկագրով.
4-րդ կետում՝
1-ին ենթակետում՝
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8467 29 300 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8467 29 200 0» ծածկագրով.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8467 29 900 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8467 29 850 9» ծածկագրով.
3-րդ ենթակետում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8467 29 300 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8467 29 200 0» ծածկագրով.
5-րդ ենթակետում 2-րդ սյունակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8467 29 200 0
8467 29 850 1
8467 29 850 9».
7-րդ ենթակետում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8467 29 900 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8467 29 850 9» ծածկագրով.
8-րդ ենթակետում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8467 29 300 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8467 29 200 0» ծածկագրով.
ծանոթագրությունների տեքստում «ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի ապրիլի 24-ի «Այն արտադրանքի ցանկը հաստատելու մասին, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Գազակերպ վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 016/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ» թիվ 92 որոշման մեջ՝
ա) անվանման մեջ «(հավաստման)» բառը հանել.
բ) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.».
գ) 1-ին կետում «(հավաստման)» բառը հանել.
դ) նշված որոշմամբ հաստատված՝ այն արտադրանքի ցանկում, որի նկատմամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Գազակերպ վառելիքով աշխատող ապարատների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 016/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ՝
անվանման մեջ «(հավաստման)» բառը հանել.
2-րդ սյունակի անվանման մեջ «ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով.
3-րդ սյունակի անվանման մեջ «(հավաստման)» բառը հանել.
1-ին կետում «7321 81-ից» բառը փոխարինել «7321 81 000 0-ից» բառով.
2-րդ կետում և 5-րդ կետում «7615 10 900 9-ից» բառը փոխարինել «7615 10 800 9-ից բառով».
12-րդ կետում «7321 81-ից» բառը փոխարինել «7321 81 000 0-ից» բառով.
ծանոթագրությունների տեքստում «ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով.
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի հունվարի 16-ի «Այն արտադրանքի ցանկը հաստատելու մասին, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 020/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ» թիվ 2 որոշման մեջ՝
ա) անվանման մեջ «(հավաստման)» բառը հանել.
բ) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետն իրագործելու նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.».
գ) 1-ին կետում «(հավաստման)» բառը հանել։
դ) նշված որոշմամբ հաստատված՝ այն արտադրանքի ցանկում, որի նկատմամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Տեխնիկական միջոցների էլեկտրամագնիսական համատեղելիություն» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 020/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ՝
անվանման մեջ «(հավաստման)» բառը հանել.
2-րդ սյունակի անվանման մեջ «ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով.
3-րդ սյունակի անվանման մեջ «(հավաստման)» բառը հանել.
1-ին կետում՝
2-րդ ենթակետի «արդուկներ, արդուկող մեքենաներ, շոգեմաքրիչներ (շոգեգեներատորներ)» դիրքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8451 30» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8451 30 000 0» ծածկագրով.
7-րդ ենթակետում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «6307 90 990 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «6307 90 980 0» ծածկագրով.
13-րդ ենթակետում՝
«սիզամարգերի հնձիչներ, թրիմերներ (սիզամարգերը և կանաչ ցանկապատները խուզելու համար)» դիրքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8467 29 300 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8467 29 200 0» ծածկագրով.
«այգեգործական օդափուքեր, օդափոխիչ փոշեծուծներ» դիրքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8467 29 900 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8467 29 850 9» ծածկագրով.
3-րդ կետում՝
«մոնիտորներ» դիրքում՝
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8528 41 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8528 42 100 0» ծածկագրով.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8528 51 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8528 52 100 0» ծածկագրով.
«մուլտիմեդիա պրոյեկտորներ» դիրքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8528 61 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «8528 62 100 0» ծածկագրով.
4-րդ կետի «մկրատներ» դիրքում 2-րդ սյունակում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8467 29 200 0
8467 29 850 1
8467 29 850 9».
1-ին ծանոթագրության մեջ «ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով.
2-րդ ծանոթագրության մեջ «(հավաստման)» բառը հանել։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մարտի 18-ի «Այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկի հաստատման մասին, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 025/2012) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ» թիվ 44 որոշման մեջ՝
ա) անվանման մեջ «(արտադրատեսակների)» և «(հավաստման)» բառերը հանել.
բ) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 8-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին համապատասխան, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 294 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության մաքսային տարածք այն արտադրանքի (ապրանքների) ներմուծման կարգի մասին, որի նկատմամբ Մաքսային միության շրջանակներում սահմանվում են պարտադիր պահանջներ» հիմնադրույթի 2-րդ կետի «գ» ենթակետի իրագործման նպատակով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.».
գ) 1-ին կետում «(արտադրատեսակների)» և «(հավաստման)» բառերը հանել.
դ) նշված որոշմամբ հաստատված՝ այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկում, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Կահույքագործական արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 004/2011) պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթի ներկայացմամբ»՝
անվանման մեջ «(արտադրատեսակների)» և «(հավաստման)» բառերը հանել.
1-ին սյունակի անվանման մեջ «(արտադրատեսակներ)» բառը հանել.
2-րդ սյունակի անվանման մեջ «ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով.
3-րդ սյունակի անվանման մեջ «(հավաստման)» բառը հանել.
1-ին կետում՝
«առևտրի, հանրային սննդի և կենցաղային սպասարկման ձեռնարկությունների համար նախատեսված կահույք» դիրքում՝
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9401 51 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9401 52 000 0 9401 53 000 0» ծածկագրերով.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9403 81 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9403 82 000 0 9403 83 000 0» ծածկագրերով.
«հյուրանոցների, առողջարանների և հանրակացարանների համար նախատեսված կահույք» դիրքում՝
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9401 51 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9401 52 000 0 9401 53 000 0» ծածկագրերով.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9403 81 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9403 82 000 0 9403 83 000 0» ծածկագրերով.
«թատերական-հանդիսադիր ձեռնարկությունների և մշակութային հիմնարկների համար նախատեսված կահույք» դիրքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9401 51 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9401 52 000 0 9401 53 000 0» ծածկագրերով.
«վարչական տարածքների համար նախատեսված կահույք» դիրքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9401 51 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9401 52 000 0 9401 53 000 0» ծածկագրերով.
«կայարանների, ֆինանսական հիմնարկների և կապի ձեռնարկությունների համար նախատեսված կահույք» դիրքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9401 51 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9401 52 000 0 9401 53 000 0» ծածկագրերով.
«նավային տարածքների (նավախցիկների, ընդհանուր նավախցիկների, ընթացային կամրջակի, կենտրոնական կառավարման կետի, հանգստի համար նախատեսված տարածքների, ճաշասենյակի, բուժարանի) համար նախատեսված կահույք» դիրքում՝
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9401 51 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9401 52 000 0 9401 53 000 0» ծածկագրերով.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9403 81 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9403 82 000 0 9403 83 000 0» ծածկագրերով.
2-րդ կետում՝
«սեղաններ (ճաշասեղաններ, գրասեղաններ, հարդարանքի, ամսագրերի, համակարգչային սեղաններ, հեռուստառադիոապարատուրայի, տեսաապարատուրայի, հեռախոսների, պատշգամբների և նախասենյակների համար նախատեսված սեղաններ և այլ արտադրատեսակներ)» դիրքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9403 81 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9403 82 000 0 9403 83 000 0» ծածկագրերով.
«աթոռներ, բազկաթոռներ, փափկաթոռներ, աթոռակներ, նստարաններ, փափկաթոռակներ, բազմոցներ, օթոցներ, թախտեր, բազկաթոռ-մահճակալներ, բազմոց-մահճակալներ» դիրքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9401 51 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9401 52 000 0 9401 53 000 0» ծածկագրերով.
«մահճակալներ» դիրքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9403 81 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9403 82 000 0 9403 83 000 0» ծածկագրերով.
«պահարաններ, կարճապահարաններ, դարակաշարեր, սեկրետերներ, կոմոդներ, տրյումոներ, տրելյաժներ և այլ արտադրատեսակներ (սնդուկներ, հարկաշարեր, շիրմաներ, տակդիրներ, կախիչներ, արկղեր, դարակներ և այլ արտադրատեսակներ)» դիրքում ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9403 81 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9403 82 000 0 9403 83 000 0» ծածկագրերով.
«կահույք մանկական (սեղաններ, աթոռներ, մահճակալներ, ճաղափակոցներ, խաղալիքների համար նախատեսված արկղեր, բազկաթոռներ, բազմոցներ, պահարաններ, կարճապահարաններ, աթոռակներ, նստարաններ, ներքնակներ, բազմոց-մահճակալներ և այլ արտադրատեսակներ)» դիրքում՝
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9401 51 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9401 52 000 0 9401 53 000 0» ծածկագրերով.
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9403 81 000 0» ծածկագիրը փոխարինել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ «9403 82 000 0 9403 83 000 0» ծածկագրերով.
1-ին ծանոթագրության մեջ «ՄՄ ԱՏԳ ԱԱ» բառերը փոխարինել «ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ» բառերով.
2-րդ ծանոթագրության մեջ «(հավաստման)» բառը հանել։
5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի մայիսի 26-ի «Այն արտադրանքի ցանկը հաստատելու մասին, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 023/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի կամ այդ փաստաթղթի մասին տեղեկությունների ներկայացմամբ» թիվ 76 որոշման մեջ՝
ա) նախաբանը «թիվ 9 հավելված)» բառերից հետո լրացնել «և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 8-րդ կետին» բառերով.
բ) նշված որոշմամբ հաստատված՝ այն արտադրանքի ցանկում, որի համար մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է «Մրգերից և բանջարեղենից ստացված հյութամթերքի տեխնիկական կանոնակարգ» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 023/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի կամ այդ փաստաթղթի մասին տեղեկությունների ներկայացմամբ՝
«մրգային և (կամ) բանջարեղենային նեկտարներ» դիրքում «2202 90 100 9-ից» բառը փոխարինել «2202 99 190 0-ից» բառով.
«մրգային և (կամ) բանջարեղենային հյութ պարունակող ըմպելիքներ» դիրքում «2202 90 100 9-ից» բառը փոխարինել «2202 99 190 0-ից» բառով.
«օշարակներ» դիրքում «2202 90 100 9-ից» բառը փոխարինել «2202 99 190 0-ից» բառով.
«Մրգային և (կամ) բանջարեղենային խյուսեր (բացի տոմատի խյուսից), խտացրած մրգային և (կամ) բանջարեղենային խյուսեր (բացի տոմատի խյուսից)» դիրքում՝
«2005 99 400 0-ից 2005 99 500 0-ից 2005 99 900 0-ից» բառերը փոխարինել «2005 99 500 0-ից 2005 99 800 0-ից» բառերով.
«2007 99 500 2-ից» բառը փոխարինել «2007 99 500 3 - 2007 99 500 5-ից 2007 99 500 7-ից» բառերով.
«Ցիտրուսային մրգերի բջիջներ, մրգային և (կամ) բանջարեղենային պտղամիս» դիրքում՝
«2008 50 610 0 - 2008 50 990 0-ից» բառերը փոխարինել «2008 50 610 0-2008 50 980 0-ից» բառերով.
«2008 99 410 0-2008 99 990 0-ից» բառերը փոխարինել «2008 99 410 0-2008 99 980 0-ից» բառերով։
6. Այն արտադրանքի (արտադրատեսակների) ցանկի 1-ին, 3-րդ և 7-րդ կետերում, որի նկատմամբ մաքսային հայտարարագիր ներկայացնելն ուղեկցվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2013 թվականի մարտի 5-ի թիվ 28 որոշմամբ հաստատված «Երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 007/2011) պահանջներին համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի ներկայացմամբ, «3926 90 970 7-ից» բառը փոխարինել «3926 90 970 9-ից» բառով:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: