ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2021 թվականի N 56-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Տեղ համայնքի 2022 թվականի բյուջեն.
1) եկամուտների գծով՝ 238021,7 հազ. դրամ,
2) ծախսերի գծով՝ 238021,7 հազ. դրամ
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի:
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի:
5. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի:
6. Հաստատել համայնքի բյուջեի մնացորդի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն հատված 5-ի:
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի:
8. Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի սահմանել՝
1) համայնքի ղեկավարը համայնքի բյուջեի կատարման ընթացքում կարող է կատարել վերաբաշխումներ.
2) համայնքի ղեկավարի կատարած փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15%-ը:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Կողմ -13
ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԱՀԵ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱԶԻԿ ԴԱԼԼԱՔՅԱՆ ԱՐՄԱՆ ԶԵՅՆԱԼՅԱՆ ՄԱՍԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՇԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՀԱՅՐԱՊԵՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ ԱՐԳԱՄ ՂՈՒԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ ՂՈՒԿԱՍՅԱՆ ԱՐԱԳԱԾ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԻՐԶՈՅԱՆ ԱՐԱՄ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ԱՆՆԱ ՍԻՄՈՆՅԱՆ ԼՈՐԱ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
Համայնքի ղեկավար՝ |
ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունվարի 2022 թվական: