ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2021 թվականի |
թիվ 17 |
քաղ. Մոսկվա |
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԾԱԳՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԹԵՐԹԱՎՈՐ ԶՍՊԱԿՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԹԻԹԵՂԱԹԵՐԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 107-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ծագող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7320 10 ծածկագրով դասակարգվող՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտի, բեռնաուղևորատար տրանսպորտի, ավտոբուսների, տրոլեյբուսների, տրակտորների, կցորդների և կիսակցորդների, բացահանքային, շինարարական և ճանապարհաշինարարական տեխնիկայի համար նախատեսված՝ տաք եղանակով մշակված թերթավոր զսպակների և դրանց համար թիթեղաթերթերի նկատմամբ կիրառել հակագնագցման միջոց՝ մաքսային արժեքի 14,11 տոկոսի չափով հակագնագցման տուրքի սահմանման միջոցով, տվյալ հակագնագցման միջոցի գործելը սահմանելով 5 տարի ժամկետով:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի բնագավառում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտին՝ իրականացնել թերթավոր զսպակների և դրանց համար թիթեղաթերթերի գների ամենամյա մշտադիտարկում Եվրասիական տնտեսական միության շուկայում՝ սույն որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի կիրառման ընթացքում:
31. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտին՝
ընդունել «Չուսովյան մետալուրգիական գործարան» բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված՝ Ղազախստանի Հանրապետություն թերթավոր զսպակների և դրանց համար թիթեղաթերթերի մատակարարումների իրականացման համար առաջարկվող մոտեցումները (այսուհետ՝ առաջարկվող մոտեցումներ).
իրականացնել առաջարկվող մոտեցումների պահպանման մոնիթորինգ․
«Չուսովյան մետալուրգիական գործարան» բաժնետիրական ընկերության կողմից առաջարկվող մոտեցումները չպահպանելու դեպքում քննարկել սույն կարգադրությամբ սահմանված հակագնագցման միջոցի վերանայումն անցկացնելու հարցը՝ «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 110-րդ կետին համապատասխան։
(31. -ին կետը լրաց. ԵՏՀԿ 16.03.21 թիվ 29)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի փետրվարի 16-ի թիվ 17 որոշման |
ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
Ղազախստանի Հանրապետություն թերթավոր զսպակների և դրանց համար թիթեղաթերթերի մատակարարումների իրականացման համար
1. Չինական ապրանքանիշի իրավատերերի կողմից թերթավոր զսպակների և դրանց համար թիթեղաթերթերի (այսուհետ` ապրանք) սերտիֆիկացման ընթացակարգերի անցկացման սկիզբը՝ հակագնագցման միջոցների կիրառումը սկսելու օրվանից ոչ ուշ, քան 2 ամիս հետո՝ ղազախստանյան ձեռնարկությունների՝ «СарыаркаАвтоПром» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության, «СемАЗ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության և «Hyundai Trans Auto» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության, կողմից չինական ապրանքանիշերի տրանսպորտային միջոցների արտադրության մեջ ապրանքի օգտագործումն ապահովելու նպատակով (տվյալ ղազախստանյան կազմակերպությունների մասնակցությամբ)։
2. Ղազախստանյան սպառողներին անհրաժեշտ ապրանքի տարբեր տեսակների արտադրության յուրացում (անկախ ղազախստանյան սպառողների կողմից նման ապրանքի տարբեր տեսակների գնման ենթադրյալ ծավալից)։
3. Ղազախստանի Հանրապետություն ապրանքի մատակարարման իրականացում՝ իրենց հայտերի համաձայն, ուղղակիորեն ղազախստանյան սպառողներին, ինչպես նաև պաշտոնական մատակարարների միջոցով, այդ թվում, սակայն առանց սահմանափակման՝ «Автосельмаш» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության, «ВИС» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության, «Сариев и К» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության, «СВС-Транс» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության, «ТехБизнес» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության միջոցով։
4. Ղազախստանի Հանրապետության պահեստներում ղազախստանյան սպառողներին անհրաժեշտ տեսականիով և քանակությամբ ապրանքի առկայության ապահովում (մինչև 100-ի հասնող անվանումների)։
5. Ապրանքի թափանցիկ, մրցակցային և հիմնավորված գնագոյացման սկզբունքների պահպանում, այդ թվում՝ գնագոյացման բանաձևային մեխանիզմների կիրառմամբ, որը նախատեսում է ապրանքի գնի կախվածություն հումքի արժեքից և վերաբաժանման ծախսերից՝ ինչպես Ղազախստանի Հանրապետությունում պաշտոնական մատակարարների միջոցով, այնպես էլ ղազախստանյան սպառողներին ուղղակիորեն մատակարարում իրականացնելիս։
(հավելվածը լրաց. ԵՏՀԿ 16.03.21 թիվ 29)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: