ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2021 թվականի |
թիվ 174 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տրանսպորտային միջոցի անձնագրի (տրանսպորտային միջոցի ամրաշրջանակի անձնագրի) և ինքնագնաց մեքենայի ու տեխնիկայի այլ տեսակների անձնագրի միասնական ձևերի ներդրման և էլեկտրոնային անձնագրերի համակարգերի կազմակերպման մասին» 2014 թվականի օգոստոսի 15-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի առաջին պարբերությանը եւ 4-րդ հոդվածի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 174 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներում կատարվող
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 112 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների (կազմակերպությունների) և տրանսպորտային միջոցների (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների), ինքնագնաց մեքենաների և այլ տեսակի տեխնիկայի անձնագրերի (էլեկտրոնային անձնագրերի) ձևակերպում իրականացնող՝ տրանսպորտային միջոցներ (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակներ), ինքնագնաց մեքենաներ և այլ տեսակի տեխնիկա արտադրող կազմակերպությունների միասնական ռեեստրի ազգային մասի ձևավորման և վարման կարգի 5-րդ կետի «դ» ենթակետում և 7-րդ կետի «գ» ենթակետում «մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 122 որոշմամբ հաստատված՝ Տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերի (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակների էլեկտրոնային անձնագրերի) և ինքնագնաց մեքենաների ու տեխնիկայի այլ տեսակների էլեկտրոնային անձնագրերի համակարգերի գործելու կարգում՝
ա) 21-րդ կետում՝
«ա» ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ այն առանձին մեքենաների մասով, որոնք նախատեսված չեն ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով շահագործման համար կամ որոնց երթևեկությունը ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով թույլատրվում է անդամ պետության օրենսդրությանը համապատասխան հատուկ թույլտվություն ձևակերպելուց հետո և որոնք ՄՄ ՏԿ 010/2011, ՄՄ ՏԿ 018/2011 և ՄՄ ՏԿ 031/2012 տեխնիկական կարգավորման օբյեկտ չեն (ինքնագնաց վերգետնյա աերոդրոմային մեքենաներ, ինքնագնաց անտառային մուլչերներ, ռատրակներ, արտաճանապարհային խոշորաբեռ տրանսպորտային միջոցներ), թույլատրվում է էլեկտրոնային անձնագրի ձևակերպումը՝ նշված տեխնիկական կանոնակարգերից մեկի պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի բացակայության դեպքում.».
«գ» ենթակետի հինգից-յոթերորդ պարբերությունները փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«ներմուծվում (ներմուծված) է Միության մաքսային տարածք ֆիզիկական անձի կողմից՝ անձնական օգտագործման համար.
ներմուծվում (ներմուծված) է Միության մաքսային տարածք և պատկանում է դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հաստատություններին, միջազգային (միջպետական) կազմակերպություններին, որոնք օգտվում են արտոնություններից և անձեռնմխելիությունից՝ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներին և նորմերին համապատասխան, այդ ներկայացուցչությունների (հաստատությունների, կազմակերպությունների) աշխատակիցներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին.».
բ) նշված կարգի թիվ 7 հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետի երկրորդ պարբերությունը «և նշվում են» բառերից հետո լրացնել «անվանումը և» բառերով.
գ) նշված կարգի թիվ 8 հավելվածում՝
2-րդ կետում «կամ տրանսպորտային միջոցներ (տրանսպորտային միջոցների ամրաշրջանակներ) արտադրող կազմակերպության կողմից» բառերը փոխարինել «կամ մեքենա արտադրող կազմակերպության կողմից» բառերով.
7-րդ կետի 1-ին ենթակետում՝
երրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«Կարգի 21-րդ կետի «ա» ենթակետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերում տվյալ դաշտում կատարվում է «բացակայում է» գրառումը՝ էլեկտրոնային անձնագրի «Լրացուցիչ տեղեկատվություն» դաշտում պարտադիր նշելով «նախատեսված չէ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով շահագործման համար» կամ «ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկությունն իրականացվում է հատուկ թույլտվությամբ» գրառումը՝ հաշվի առնելով անդամ պետության օրենսդրության պահանջները։».
չորրորդ պարբերությունը «և նշվում են» բառերից հետո լրացնել «անվանումը և» բառերով։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: