ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«28» դեկտեմբերի 2021 թվականի N 78-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել՝
1) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեն`
ա. եկամուտների գծով 696,138.6 հազար դրամ,
բ. ծախսերի գծով 1,509,664.5 հազար դրամ,
գ. դեֆիցիտը (պակասուրդը)` 813,525.9 հազար դրամ:
2) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեի եկամուտները ըստ ձևավորման աղբյուրների, համաձայն N 1 հավելվածի:
3) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման՝ համաձայն N 2 հավելվածի:
4) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեից հատկացումները ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն N 3 հավելվածի:
5) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)` համաձայն N 4 հավելվածի:
6) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն N 5 հավելվածի:
7) Ջրվեժ համայնքի 2022 թվականի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 6 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 12.01.22 N 3-Ն)
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ, որոնց հանրագումարը չպետք է գերազանցի սույն որոշմամբ հաստատված չափաքանակների 15 %-ը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
կողմ (7)
ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԳՐԻՇԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՆՎԵՐ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ԷԼԼԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ |
դեմ (0) |
ձեռնպահ (0) |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Ռ. ՊԵՏՐՈՍՅԱՆ |
2021 թ. դեկտեմբերի 28 գ. Ջրվեժ |
(հավելվածները խմբ. 14.04.22 N 20-Ն, 25.05.22 N 37-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունվարի 2022 թվական: