ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 նոյեմբերի 2016 թվականի |
թիվ 92 |
քաղ. Աստանա |
Դեղապատրաստուկների շրջանառության առանձին հարցերի մասին
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
Սահմանել, որ՝
1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմիններն իրավունք ունեն, Եվրասիական տնտեսական միության տվյալ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, իրականացնելու դեղապատրաստուկների փոխադարձ փոխարինելիությունը որոշելու ընթացակարգ՝ պետական և համայնքային կարիքների համար գնումներ կատարելիս օգտագործելու, պետական և համայնքային բյուջեների, պետական արտաբյուջետային ֆոնդերի միջոցներով ֆինանսավորվող դեղորայքային ապահովման ծրագրերն իրագործելու նպատակով:
Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի` դեղապատրաստուկի փոխադարձ փոխարինելիությունը որոշելու մասին որոշումը գործում է Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության տարածքում, որի օրենսդրությանը համապատասխան այն ընդունվել է:
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության լիազորված մարմնի՝ Եվրասիական տնտեսական միության տարածքում վավեր գրանցման հավաստագրի տրման մասին որոշումն ընդունվում է՝ առանց հաշվի առնելու դեղապատրաստուկի փոխադարձ փոխարինելիության որոշման արդյունքները:
Դեղապատրաստուկի փոխադարձ փոխարինելիության որոշումը չի ազդում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղապատրաստուկի հետագա1 շրջանառության վրա:
3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմիններն իրավունք ունեն վարելու Եվրասիական տնտեսական միության անդամ պետության տարածքում շրջանառության մեջ գտնվող փոխադարձ փոխարինելի դեղապատրաստուկների ռեեստր (ցանկ)՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով՝ օգտագործելով Եվրասիական տնտեսական միության գրանցված դեղամիջոցների միասնական ռեեստրի տեղեկությունները, այդ թվում՝ շրջանառության սուբյեկտներին տեղեկացնելու համար:
4. Ռուսաստանի Դաշնության լիազորված մարմնին՝ ընդհանրացնել Ռուսաստանի Դաշնությունում դեղապատրաստուկների փոխադարձ փոխարինելիության որոշման արդյունքում ստացված տվյալները և մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել զեկույց՝ նշված ընթացակարգի կիրառման արդյունքների մասին, և ներկայացնել այն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
5. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրին միանալու մասին» 2015 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն ոչ շուտ, քան սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
________________________
1 «Դեղամիջոցների շրջանառություն» հասկացությունը սահմանված է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 1-ին հոդվածում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Օ. Պանկրատով |
Ի. Շուվալով |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2022 թվական: