ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՀՍՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՏԴ1/0017/01/17 |
2019 թվականի փետրվարի 7-ին |
ք. Երևանում |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի Ս. ԱՎԵՏԻՍյանի Ե. Դանիելյանի ա. պողոսՅԱՆԻ Ս. Օհանյանի
քննարկելով Վրեժ Ռուդիկի Հախվերդյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2019 թվականի փետրվարի 7-ի որոշման մեջ առկա անհստակության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ Վրեժ Ռուդիկի Հախվերդյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի փետրվարի 9-ի որոշումը բեկանվել է, և քրեական գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության։ Նշված որոշման պատճառաբանական մասում նշվել է, որ ամբաստանյալ Վ.Հախվերդյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը պետք է թողնել անփոփոխ, քանի որ չեն վերացել նրան կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանները, ինչը, սակայն, չի արձանագրվել որոշման եզրափակիչ մասում։ Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա է անհստակություն, որն անհրաժեշտ է լուծել:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի համաձայն. «Դատավճիռ կամ այլ դատական որոշում կայացրած դատարանն իրավունք ունի լուծել դրա ի կատար ածման ընթացքում ծագած կասկածները և անհստակությունները, մասնավորապես`
(…)
3) լուծել խափանման միջոցների, (…) հարցը, եթե այն լուծված չի եղել կամ լուծված է եղել ոչ հստակ. (…) »:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Վրեժ Ռուդիկի Հախվերդյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի փետրվարի 7-ի որոշման եզրափակիչ մասի 1-ին կետը լրացնել հետևյալ պարբերությամբ` «Ամբաստանյալ Վրեժ Ռուդիկի Հախվերդյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնել անփոփոխ»:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Լ. Թադևոսյան Դատավորներ` Հ. Ասատրյան Ս. ԱՎԵՏԻՍյան Ե. Դանիելյան ա. պողոսՅԱՆ Ս. Օհանյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|