ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
ԲԴԽ-36-Ն-6 2019թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է
1. Սահմանել դատական կարգադրիչներին համազգեստ հատկացնելու և կրելու կարգը՝ համաձայն hավելվածի:
2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 166-րդ հոդվածի 10-րդ մասի հիմքով՝ իրավունքի ուժով, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի՝ 2007 թվականի դեկտեմբերի 21-ի «Դատական կարգադրիչների ծառայությանը համազգեստ հատկացնելու և կրելու կարգը սահմանելու մասին» թիվ 22Լ որոշումը համարել ուժը կորցրած:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար |
Գ. Դանիելյան |
2019 թ. մայիսի 24 ք. Երևան |
Հավելված Բարձրագույն դատական խորհրդի 2019 թ. մայիսի 24-ի թիվ ԲԴԽ-36-Ն-6 որոշման |
ԿԱՐԳ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ
ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են դատական կարգադրիչներին համազգեստ հատկացնելու և կրելու հետ կապված հարաբերությունները:
2. Դատական կարգադրիչների համազգեստի հատկացումն իրականացվում է դատական կարգադրիչների ծառայության Ֆինանսաբյուջետային և հաշվապահական հաշվառման բաժնի միջոցով:
3. Դատական կարգադրիչների ծառայության իրավասու ստորաբաժանումը դատական կարգադրիչներին ժամանակին և ամբողջությամբ ապահովում է համազգեստով, հաշվառում է պահեստում առկա համազգեստը, կազմակերպում է համազգեստի պատվերները՝ առանձին դեպքերում նաև անհատական պատվերի տեսքով, ինչպես նաև Դատական դեպարտամենտի պատասխանատու ստորաբաժանման հետ համատեղ՝ Կառավարության որոշմամբ հաստատված համազգեստի նկարագրին և որակական պահանջներին համապատասխան իրականացնում է արտադրանքի որակի նկատմամբ հսկողություն:
4. Դատական կարգադրիչների համազգեստը պատվիրվում և պահեստավորվում է կենտրոնացված կարգով՝ դատական կարգադրիչների հաստիքների թվաքանակին համապատասխան՝ հաշվի առնելով պահուստային պաշարները և պահանջարկ ունեցող չափսերը:
ԳԼՈՒԽ 2. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻՆ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ՀԱՏԿԱՑՈՒՄԸ
5. Դատական կարգադրիչներին համազգեստ հատկացնելու համար հիմք է հանդիսանում դատական կարգադրիչների ծառայության անցնելու մասին համապատասխան իրավական ակտը:
6. Դատական կարգադրիչներին համազգեստը բաշխվում է համաձայն դատական կարգադրիչների ծառայության պետի կողմից հաստատված ցուցակի:
7. Դատական կարգադրիչներին համապատասխան կոչումների տարբերանշաններ (ուսադիրներ), խորհրդանշաններ և համազգեստի մաս կազմող այլ պարագաներ տրամադրվում են հատկացվող համազգեստի հետ միասին:
8. Դատական կարգադրիչներին առաջին անգամ համազգեստը տրամադրվում է համապատասխան պաշտոնի նշանակվելիս, իսկ ընթացիկ բաշխումը կատարվում է ըստ սահմանված ժամանակացույցի՝ հետևյալ քանակով և կրման ժամկետով՝
Հ/հ |
Համազգեստի տեսակը |
Քանակը |
Կրման ժամկետը |
1 |
Գլխարկ (ամենօրյա կամ տոնական) |
1 |
3 |
2 |
Կեպի (տղամարդու) |
1 |
1 |
3 |
Պիլոտկա (կանացի) |
1 |
1 |
4 |
Գլխարկ (ձմեռային) |
1 |
3 |
5 |
Տարազաբաճկոն (կարվող ուսադիրներով) |
1 |
3 |
6 |
Բաճկոն (հանովի ուսադիրներով) |
1 |
2 |
7 |
Վերարկու (ձմեռային) |
1 |
3 |
8 |
Կիսաշրջազգեստ |
1 |
1 |
9 |
Տաբատ (տղամարդու) |
2 |
1 |
10 |
Տաբատ (կանացի) |
1 |
1 |
11 |
Աշնանային-ձմեռային բաճկոն |
1 |
3 |
12 |
Վերնաշապիկ (երկարաթև) |
1 |
1 |
13 |
Վերնաշապիկ (կարճաթև) |
1 |
1 |
14 |
Սվիտեր (կարճաթև) |
2 |
1 |
15 |
Սվիտեր (ձմեռային) |
1 |
1 |
16 |
Թիկնոց-ուսնոց |
1 |
3 |
17 |
Փողկապ |
1 |
1 |
18 |
Վզպատ թաշկինակ |
1 |
2 |
19 |
Փողկապի ամրակ |
1 |
3 |
20 |
Կաշվե գոտի |
1 |
2 |
9. Ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, առանձին դեպքերում, դատական կարգադրիչների ծառայության պետի գրավոր համաձայնությամբ դատական կարգադրիչին կարող է տրամադրվել նաև լրացուցիչ համազգեստ, ինչպես նաև համապատասխան կոչումների տարբերանշաններ (ուսադիրներ), խորհրդանշաններ և համազգեստի մաս կազմող այլ պարագաներ:
10. Ուսադիրները, խորհրդանշանը, թևքանշանը, գլխարկանշանը և Հայաստանի Հանրապետության դրոշը հատկացվում են 1 տարի ժամկետով:
11. Համազգեստի հատկացումն իրականացվում է անհատական ամրակցման քարտի հիման վրա (համաձայն Ձև 1-ի):
ԳԼՈՒԽ 3. ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ՀԱՄԱԶԳԵՍՏԻ ԿՐՈՒՄԸ
12. Դատական կարգադրիչները ծառայողական պարտականությունները կատարելիս կրում են շնորհված կոչումներին համապատասխան դատական կարգադրիչների համազգեստ՝ սահմանված տարբերանշաններով և խորհրդանշանով։
13. Դատական կարգադրիչները համազգեստը կրում են ամենօրյա ծառայողական պարտականությունները կատարելիս, ատեստավորման, հատուկ ուսուցման և վերապատրաստման, ինչպես նաև նոր պաշտոնի նշանակվելու կապակցությամբ կազմակերպվող ընդունելությունների, կոչումներ, կրծքանշաններ և պարգևներ շնորհելու, երդման արարողությանը և տոնակատարություններին մասնակցելիս։
14. Համազգեuտը դաuակարգվում է ըuտ տարվա եղանակների` ամառային և ձմեռային տեuակների։
15. Ամառային կամ ձմեռային տեսակի համազգեստի անցումը կատարվում է դատական կարգադրիչների ծառայության պետի հրամանով։
16. Շարային ստուգատեսերի, երթերի, խորհրդակցությունների, հանդիպումների, հատուկ ուսուցման, վերապատրաստման, ինչպես նաև ծառայողական գործունեության հետ կապված և այլ պաշտոնական միջոցառումների ժամանակ դատական կարգադրիչների համազգեստի տեսակը որոշում է դատական կարգադրիչների ծառայության պետը:
17. Դատական կարգադրիչներին արգելվում է կրել՝
ա) սահմանված նկարագրին չհամապատասխանող համազգեստ, ուսադիրներ և խորհրդանշան,
բ) համազգեստի վրա չնախատեսված կրծքանշաններ, քաղաքացիական հագուստի պարագաներ և այլ իրեր,
գ) գունաթափ և չարդուկած համազգեստ, դեֆորմացված ուսադիրներ, խորհրդանշան և փողկապ,
դ) համազգեստը՝ քաղաքացիական հագուստի հետ համատեղ:
18. Կրտսեր և առաջատար խմբի պաշտոն զբաղեցնող դատական կարգադրիչները ամառային տեսակի համազգեստի դեպքում կրում են գլխարկ (կեպի (տղամարդու), պիլոտկա (կանացի)), բաճկոն (հանովի ուսադիրներով), տաբատ (տղամարդու), տաբատ (կանացի), կիսաշրջազգեստ, կապույտ վերնաշապիկ տղամարդու (կարճաթև), կապույտ վերնաշապիկ կանացի (կարճաթև), կապույտ վերնաշապիկ տղամարդու (երկարաթև), կապույտ վերնաշապիկ կանացի (երկարաթև), սվիտեր տղամարդու (կարճաթև), սվիտեր կանացի (կարճաթև), կաշվե գոտի, տղամարդու փողկապ, կանացի փողկապ (երկթև բանտ):
19. Կրտսեր և առաջատար խմբի պաշտոն զբաղեցնող դատական կարգադրիչները ձմեռային տեսակի համազգեստի դեպքում կրում են գլխարկ (կեպի (տղամարդու), պիլոտկա (կանացի), ձմեռային), բաճկոն (հանովի ուսադիրներով), աշնանային-ձմեռային բաճկոն (հանովի ուսադիրներով), տաբատ (տղամարդու), տաբատ (կանացի), կապույտ վերնաշապիկ տղամարդու (երկարաթև), կապույտ վերնաշապիկ կանացի (երկարաթև), սվիտեր (ձմեռային), թիկնոց-ուսնոց, կաշվե գոտի, վզպատ թաշկինակ, տղամարդու փողկապ, կանացի փողկապ (երկթև բանտ):
20. Գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող դատական կարգադրիչները կրում են կրտսեր և առաջատար խմբի պաշտոն զբաղեցնող դատական կարգադրիչների համար նախատեսված համազգեստ՝ հավելյալ տարազաբաճկոն և տոնական գլխարկ, իսկ կապույտ գույնի վերնաշապիկի փոխարեն՝ սպիտակ գույնի վերնաշապիկ:
21. Բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող դատական կարգադրիչները կրում են գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող դատական կարգադրիչների համար նախատեսված համազգեստ՝ հավելյալ վերարկու:
22. Գլխարկը (կեպի (տղամարդու), գլխարկ ձմեռային) դրվում է ուղիղ, այնպես, որ հովարի եզրը գտնվի հոնքերից 2 մատնաչափ դեպի վեր բարձրության վրա, իսկ պիլոտկան դրվում է փոքր-ինչ աջ թեքությամբ: Դատական կարգադրիչները գլխարկը կրում են զբաղեցրած պաշտոնների խմբերին համապատասխան գլխարկանշաններով: Գլխարկը հանելիս այն պահվում է ձախ ձեռքով և գլխարկանշանը դեպի առաջ դիրքով։
23. Կարճաթև վերնաշապիկը կրում են առանց բաճկոնի՝ վերին կոճակն արձակված, կոչմանը համապատասխան ուսադիրներով, առանց փողկապի, ձախ թևքին ամրացված խորհրդանշանով:
24. Երկարաթև վերնաշապիկը կրում են բոլոր կոճակները կոճկված, փողկապով, առանց բաճկոնի՝ ուսադիրներով, կամ բաճկոնով, որի օձիքի հետևի մասը պետք է բաճկոնի օձիքի հետ հավասար կամ 0,5 սմ-ից ոչ ավելի բարձրության վրա լինի:
25. Կարճաթև սվիտերը կրում են ուսադիրներով, երեք կոճակը կոճկված, վերին կոճակից արձակված:
26. Ձմեռային սվիտերը կրում են ուսադիրներով՝ բաճկոնով կամ առանց բաճկոնի:
27. Բաճկոնը կրում են կայծակնաճարմանդը վեր բարձրացրած՝ մինչև կարմիր եզրակարը: Ցուրտ եղանակին այն կարող է բարձրացվել մինչև օձիք:
28. Տարազաբաճկոնը կրում են միայն վերնաշապիկով և փողկապով՝ գրպանների կափույրները իջեցված, բոլոր կոճակները կոճկված։
29. Աշնանային-ձմեռային բաճկոնները և վերարկուն կրում են բոլոր կոճակները կոճկված:
30. Վերնազգեստները կրում են ձախ թևքին ամրացված ծառայության խորհրդանշանով, աջ թևքին՝ բացի վերնաշապիկներից և կարճաթև սվիտերներից, Հայաստանի Հանրապետության դրոշով:
31. Փողկապն ամրացվում է վերնաշապիկին դեղին ամրակով: Փողկապի ամրակն ամրացվում է վերնաշապիկի վերին 3-րդ և 4-րդ կոճակների մեջտեղում։
32. Կաշվե գոտին կրում են այնպես, որ ճարմանդը առջևից գտնվի մեջտեղում:
33. Վզպատ թաշկինակը կրում են ձմեռային վերարկուի օձիքի տակ խնամքով ծալած և նրանից 1-2 սմ դուրս երևալով:
34. Համազգեստի վրա դատական կարգադրիչները կրում են նաև «Դատական կարգադրիչների ծառայություն» կրծքանշան, ինչպես նաև կարող են կրել «Դատական կարգադրիչների ծառայության պատվավոր աշխատող», «Եռանդի համար», «Համակարգում ունեցած ավանդի համար» և «Անբասիր ծառայության համար» կրծքանշաններ:
35. Համազգեստի հետ դատական կարգադրիչները կրում են սև գույնի կոշիկներ կամ կիսաճտքավոր կոշիկներ, որոնք պետք է լինեն մաքուր վիճակում։ Կանացի կոշիկների կամ կիսաճտքավոր կոշիկների կրունկների բարձրությունը չպետք է գերազանցի 5 սմ-ը: Կիսագուլպաները պետք է լինեն սև, իսկ զուգագուլպաները՝ սև կամ մարմնագույն։
36. Անձրևային եղանակներին համազգեստի վրայից կրում են թիկնոց-ուսնոց՝ բոլոր կոճակները կոճկված: Թիկնոց-ուսնոցը կարելի է կրել գլանափաթեթավորված ուսապարկով:
ԳԼՈՒԽ 4. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
37. Սույն որոշման հավելվածով սահմանված կանոնները գործողության մեջ են դրվում դատական կարգադրիչներին համազգեստ հատկացվելուց հետո 1-ամսյա ժամկետում:
Ձև 1
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՄՐԱԿՑՄԱՆ ՔԱՐՏ
Բաժնի պետ _______________________ Անուն, ազգանուն, հայրանուն |
Չափսերը | |
Ազգանուն _____________ Անուն_________
Նշումներ տեղափոխման և կոչման վերաբերյալ ___________________________________________ ___________________________________________ ___________________________________________ |
Հայրանուն ______________ կոչում __________________ պաշտոն ________________ ընդունում «____» «____» 20թ. ազատում «____» «____» 20թ. անձնական N _________________ |
կիսաշրջազգեստ _____________ տարազաբաճկոն _____________ բաճկոն _________________ տաբատ _________________ գլխարկ _________________ վերնաշապիկ ________________ կաշվե գոտի _________________ |
հ/հ |
Համազգեստի տեսակը |
Տ Ր Վ Ա Ծ Է | |||||||||||
20թ. |
20թ. |
20թ. |
20թ. | ||||||||||
ամսաթիվ |
քանակ |
ստորագրություն |
ամսաթիվ |
քանակ |
ստորագրություն |
ամսաթիվ |
քանակ |
ստորագրություն |
ամսաթիվ |
քանակ |
ստորագրություն | ||
1. |
2. |
3. |
4. |
5. |
6. |
7. |
8. |
9. |
10. |
11. |
12. |
13. |
14. |
Հանձնող՝ պահեստապետ _______________ __________________________
ստորագրություն | Անուն, ազգանուն, հայրանուն |
Ստացող՝ _______________ __________________________
ստորագրություն | Անուն, ազգանուն, հայրանուն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|