ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
24 դեկտեմբերի 2018 թ. |
թիվ 79-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԻՆՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 19-Ի ԹԻՎ 183-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել՝ «Կինոարտադրող կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-կինո (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել՝ «Կինոարտադրող կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-կինո (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի ««Հաշվետվություն կինոարտադրող կազմակերպությունների գործունեության մասին» Ձև թիվ 1-կինո պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 183-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ
Ս. Մնացականյան
Հավելված 1 |
I. Ընդհանուր ցուցանիշներ
Տողի հա-մարը |
Ընդամենը |
այդ թվում` համատեղ |
Ընդհանուր արտադրական ծախսեր արտադրության սկզբից, հազ. դրամ |
Համատեղ արտադրության դեպքում մասնակիցների | ||
ընդամենը |
այդ թվում` | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 | |
1. |
Ավարտված ֆիլմերի քանակը հաշվետու տարում |
|||||
2. |
այդ թվում` լիամետրաժ |
|||||
3. |
կարճամետրաժ |
|||||
4. |
փաստավավերագրական |
|||||
5. |
անիմացիոն |
|||||
6. |
տեսաֆիլմեր |
|||||
7. |
այլ արտադրանք և ծառայություն |
II. Կինոարտադրություն
Տողի հա-մարը |
Կինոնկարի անվանումը |
Տեսակը |
Թողարկումը |
Ավարտը |
Առաջին ցուցադրումը |
Արտադրական ծախսեր արտադրության սկզբից | |||
ընդամենը, |
այդ թվում` | ||||||||
հաշվետու տարում |
հովանավորի մասնակ-ցությունը, % |
օտարերկրյա մասնակ-ցությունը, % | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 | |
8. |
|||||||||
9. |
|||||||||
10. |
|||||||||
11. |
|||||||||
12. |
|||||||||
13. |
|||||||||
14. |
|||||||||
15. |
|||||||||
16. |
|||||||||
17. |
|||||||||
18. |
|||||||||
19. |
|||||||||
20. |
|||||||||
21. |
|||||||||
22. |
|||||||||
23. |
|||||||||
24. |
|||||||||
25. |
|||||||||
26. |
Այլ արտա-դրանք և ծառայություն |
||||||||
27. |
Ընդամենը |
III. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը
հազ. դրամ |
Ֆինանսական միջոցների առկայությունը |
Ֆինանսական ծախսեր |
Ֆինան-սական միջոց-ների մնա-ցորդը տարե-վերջին | |||||||||||||
ընդա-մենը |
այդ թվում |
ընդա-մենը |
այդ թվում | ||||||||||||
մնա-ցորդը տարե-սկզբին |
ընթացիկ տարվա մուտքերը |
նյութա-կան ծախսեր |
ոչ նյութական ծառա-յություն-ների վճարումներ |
գործուղ-ման ծախսեր |
աշխա-տավարձ և դրան հավասա-րեցված վճարումներ |
հիմնավերա-նորոգման, սարքավո-րումների և գույքի ձեռքբերման |
այլ ծախ-սեր | ||||||||
ընդա-մենը |
այդ թվում | ||||||||||||||
բյու-ջեից (պետա-կան և համայն-քային) |
բնակչու-թյանը մատուց-ված ծառա-յություն-ներից |
նվիրա-տվու-թյուն-ներ |
վար-ձակա-լությու-նից |
այլ եկա-մուտ-ներ | |||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
Ղեկավար՝ |
_______________ |
___________________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝ |
_______________ |
___________________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
« _ _ »__________20___թ. |
Հավելված 2 |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿԻՆՈ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Կինոարտադրող կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1–կինո (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնող ռեսպոնդենտները այդ մասին նախապես տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
6. Տող 1-ում լրացվում է հաշվետու տարում ավարտված ֆիլմերի ընդհանուր քանակը (սյունակ 2), որից առանձնացվում է համատեղ արտադրված ֆիլմերի քանակը (սյունակ 3):
7. Սյունակ 4-ում բերվում է ավարտված ֆիլմերի ընդհանուր արտադրական ծախսերն արտադրության սկզբից:
8. Սյունակ 5–ում բերվում է համատեղ արտադրության դեպքում մասնակիցների ներդրումը տոկոսային արտահայտությամբ, որի կազմում առանձնացվում է օտարերկրյա մասնակիցների ներդրումը (սյունակ 6):
III. ԿԻՆՈԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
9. Սյունակի 1-ի համապատասխան տողերում բերվում են բոլոր արտադրված ֆիլմերի անվանումները, սյունակ 2-ում` ֆիլմերն ըստ տեսակների: Սյունակ 3-ում բերվում է ֆիլմերի թողարկման տարեթվերը, սյունակ 4-ում` ֆիլմերի ավարտման տարեթվերը, իսկ սյունակ 5-ում` ֆիլմի առաջին ցուցադրման տարեթիվը:
10. Սյունակ 6-ում բերվում է բոլոր ֆիլմերի ընդհանուր արտադրական ծախսերն արտադրության սկզբից:
11. Սյունակ 7-ում բերվում է հաշվետու տարում կատարված արտադրական ծախսերը, սյունակ 8-ում` ընդհանուր արտադրական ծախսերում հովանավորի կողմից կատարված ծախսերի տոկոսաբաժինը, իսկ սյունակ 9-ում` օտարերկրյա մասնակիցների ծախսերի տոկոսաբաժինը:
IV. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
12. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը:
13. Սյունակ 1-ում բերվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:
14. Սյունակ 2-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:
15. Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-8-ում:
16. Սյունակ 9-ում բերվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «նյութական ծախսեր» սյունակ 10-ում բերվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 11-ում բերվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «գործուղման ծախսեր» սյունակ 12-ում բերվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
4) «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 13-ում բերվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
5) սյունակ 14-ում բերվում է կինոարտադրող կազմակերպության կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռքբերման և վերանորոգման ծախսերը,
6) սույն հրահանգի 16-րդ կետում նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը բերվում է սյունակ 15-ում:
17. Սյունակ 16-ում բերվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.12.2022, թիվ 13-Ն | 24.12.2022, թիվ 79-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|