ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունվարի 2019 թվականի N 68-Ա
ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանին 2019 թվականի փետրվարի 11-15-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Հարավային Սախալինսկ)՝ «Ասիայի երեխաներ» I ձմեռային միջազգային մարզական խաղերին որպես պատվավոր հյուր ներկա գտնվելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գաբրիել Ղազարյանի` Ռուսաստանի Դաշնություն (Հարավային Սախալինսկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Տ. Ավինյան |
2019 թ. հունվարի 24 Երևան |