ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 նոյեմբերի 2017 թվականի |
թիվ 154 |
քաղ. Մոսկվա |
ՆԵՐԱՐԿԻՉ (ԻՆԺԵԿՑԻՈՆ) ՁՈՒԼՄԱՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 59 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ենթադիրք՝ թիվ 1 հավելվածի համաձայն.
բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել դիրքեր՝ թիվ 2 հավելվածի համաձայն.
գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ թիվ 3 հավելվածի համաձայն.
դ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 41Դ ծանոթագրությամբ.
«41Դ) Մաքսային արժեքի 5 %-ի չափով ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 154 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ:»։
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 14-ի թիվ 59 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների, որոնց մասով Ղազախստանի Հանրապետությունը, իր կողմից ստանձնած՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու պայման հանդիսացող պարտավորություններին համապատասխան, կիրառում է Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի տուրքերի դրույքաչափերի համեմատությամբ ներմուծման մաքսատուրքերի ավելի ցածր դրույքաչափեր, և տուրքերի այդ դրույքաչափերի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով՝
«8477 10 000 1 |
- - 2 200 տ-ից (22 000 կՆ) ոչ ավելի միակցման ճիգով և |
1,7»: |
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |