ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2017 թվականի N 38-Ա
«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 68-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի փետրվարի 12-ի «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1061-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 68-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունվարի 19 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. հունվարի 19-ի N 38 -Աորոշման |
Կ Ա Զ Մ
«ՎԱՆԱՁՈՐԻ Հ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Մ. Թանդիլյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար |
Ա. Խառատյան |
- ՀՀ վարչապետի խորհրդական |
Ա. Անափիոսյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Ա. Ղուկասյան |
- ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ |
Ա. Շագաֆյան |
- Կրթության տեսչական մարմնի ղեկավար |
Ս. Մակյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Ն. Հարությունյան |
- Վանաձորի Դ. Վարուժանի անվան թիվ 16 հիմնական դպրոցի տնօրեն (համաձայնությամբ) |
Է. Դիլբարյան |
- «Կ.Է.Վ.Ա» կոոպերատիվի նախագահ (համաձայնությամբ) |
Ջ. Ղուկասյան |
- Լրագրող, թատերագետ (համաձայնությամբ) |
Ք. Մարուքյան |
- «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ գործառնությունների տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Սարգսյան |
- Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի զարգացման գծով պրոդյուսեր (համաձայնությամբ) |
Դ. Տեր-Ստեփանյան |
- «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հետազոտությունների համակարգող (համաձայնությամբ) |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Վ. Բաղդասարյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ինֆորմատիկայի և տնտեսագիտամաթեմատիկական մեթոդների ու մոդելավորման ամբիոնի վարիչ |
Հ. Ղազարյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի քիմիայի ամբիոնի վարիչ |
Վ. Եղիազարյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի գրականության ամբիոնի պրոֆեսոր |
Ս. Աղաջանյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմության ամբիոնի դոցենտ |
Ս. Ապրեսյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ |
Մ. Շահվերդյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դոցենտ |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Ռ. Ասրյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող |
Օ. Բաղդասարյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
Ք. Կիրակոսյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի կենսաքիմիական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
Դ. Միրզոյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
Ս. Սարգսյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող |
Տ. Գրիգորյան |
- Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետի հեռակա ուսուցման 2-րդ կուրսի ուսանող |
(հավելվածը փոփ. 07.03.18 N 223-Ա, խմբ. 16.08.18 N 1100-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |