ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2014 թվականի N 943-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`
Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի, Միացյալ ազգերի կազմակերպության «Հաբիթաթ» ծրագրի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության հետ համագործակցության շրջանակներում` քաղաքաշինության բնագավառում ուսումնասիրությունների և ծրագրերի արդյունավետ իրականացման նպատակով ստեղծել Քաղաքների պլանավորման և կայուն բնակարանային քաղաքականության ազգային կարողությունների զարգացման ծրագրի ղեկավարման միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 29 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. սեպտեմբերի 29-ի N 943-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
Քաղաքների Պլանավորման ԵՎ կայուն բնակարանային քաղաքականության ազգային կարողությունների զարգացման ծրագրի ղեկավարման միջգերատեսչական հանձնաժողովի
Ռ. Ալավերդյան | -ՀՀ քաղաքաշինության նախարարի գլխավոր խորհրդական (հանձնաժողովի նախագահ) |
Ջ. Բաղդասարյան | -ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ |
Ա. Գիլոյան | -ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ |
Ա. Եգանյան | -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչության պետ |
Հ. Եմիշյան | -ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ |
Ա. Բուդաղյան | -ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ (համաձայնությամբ) |
Ա. Հարությունյան | -ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ |
Հ. Բադալյան | -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության էներգախնայողության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ |
Ա. Դանիելյան | -ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ |
Ա. Խաչատրյան | -ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության սահմանադրական և վարչական իրավունքի բնագավառների իրավական ակտերի փորձաքննության բաժնի պետ |
Ն. Բաղդասարյան | -ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սոցիալական ոլորտի և բնապահպանության վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ) |
Ա. Հակոբյան | -Երևանի քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետի օգնական (համաձայնությամբ) |
(ՀԱՎԵԼՎԱԾԸ ՓՈՓ. 12.04.16 n 276-ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |