ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2018 թվականի N 734-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 613-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով `
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 613-Ա որոշումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով`
Հաստատել բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. հունիսի 21-ի N 613-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Է. Գրիգորյան |
- ՀՀ բնապահպանության նախարար (խորհրդի նախագահ) |
Ա. Գրիգորյան |
- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար |
Հ. Այվազյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար |
Ա.Բաբայան |
- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ |
Ա. Պողոսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Վ. Քոչարյան |
- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Ա. Ամիրխանյան |
- Հայաստանի ամերիկյան համալսարան, Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Հովհաննիսյան |
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ընդերքաբանության և շրջակա միջավայրի պահպանության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ) |
Ս. Ադամյան |
- «Բնապահպանական հասարակական միություն» հասարակական կազմակերպություն (համաձայնությամբ) |
Պ. Խաչատրյան |
- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միություն (համաձայնությամբ)»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 11 Երևան |