ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի 2018 թվականի N 972-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 44 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի փետրվարի 8-ի «Օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող ու իրականացվող ծրագրերի կառավարման խորհուրդների կանոնադրությունները և անհատական կազմերը հաստատելու մասին» N 44 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշմամբ հաստատված` օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության համակարգին տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցների հաշվին նախապատրաստվող և իրականացվող ծրագրերի կառավարման խորհրդի կանոնադրության 26-րդ կետում՝
ա. «7 մարդ» բառերը փոխարինել «առավելագույնը 7 մարդ» բառերով,
բ. «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից» բառերով,
գ. «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից՝» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից՝» բառերով.
2) որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ծրագրերի կառավարման խորհրդի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Գրիգորյան |
- Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար (խորհրդի նախագահ) |
Ֆ. Թադևոսյանուղղ. |
- ՀՀ վարչապետի խորհրդականուղղ. |
Հ. Վարդանյան |
- Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Տ. Արզումանյան |
- Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Վ. Գևորգյան |
- Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Գ. Բաղրամյան |
- Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Վ. Մարտիրոսյան |
- Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ |
Ա. Ալբերտյան |
- Ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության էներգետիկայի և տնտեսության այլ ոլորտներում բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ |
Մ. Մնացականյան |
- «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Մ. Վարդանյան |
- «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Ս. Խաչատրյան |
- «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Հովակիմյան |
- «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ)»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|