ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2013 թվականի N 1520-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 656-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի «Աշտարակ քաղաքում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանն աջակցելու մասին» N 656-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «բնակելի տուն ստանալու» բառերը փոխարինել «բնակելի տուն (բնակարան) ստանալու» բառերով.
2) 1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հետ համատեղ աջակցել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը սիրիահայերին բնակելի տների (բնակարանների) հատկացման կարգի մշակման հարցում:».
3) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ ենթակետով.
«4) առաջարկել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանն Աշտարակ քաղաքում հիմնվող «Նոր Հալեպ» թաղամասում կառուցվող բնակելի տները (բնակարանները) հատկացնել կամավորության սկզբունքով` «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահի և բնակելի տուն (բնակարան) ստանալու ցանկություն հայտնած սիրիահայերի ընտանիքների միջև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնակելի տուն (բնակարան) հատկացնելու մասին կնքված պայմանագրի հիման վրա` դրանում ամրագրելով, որ բնակարան ստանալու ցանկություն հայտնած սիրիահայերի ընտանիքներին` անհատույց օգտագործման իրավունքով` որպես սոցիալական բնակարան, կամ որոշակի ժամկետով վարձակալության իրավունքով` վարձակալության ժամկետի երկարաձգման հնարավորությամբ, կամ ընտանիքի անդամների ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, ընդ որում, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով բնակելի տուն (բնակարան) ստանալու ցանկություն հայտնած սիրիահայ ընտանիքներին բնակելի տունը (բնակարանը) հատկացնելու դեպքում` բնակելի տուն (բնակարան) հատկացնելու մասին պայմանագրում սահմանելով դրանց շինարարական աշխատանքներին ֆինանսական մասնակցության և բնակելի տան (բնակարանի) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքի գրանցման պահից հաշված՝ որոշակի ժամկետով բնակելի տան (բնակարանի) օտարման սահմանափակումը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 25 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|