Գլխավոր տեղեկություն
Համար
N 1408-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.12.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.20/68(1008).1 Հոդ.1166.9
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2013 թվականի N 1408-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-ին հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի «Ռազմական նշանակության արտադրանքի ցանկը, ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման, արտահանման, ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման, այդ արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգերը և անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» N 1308-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված` ռազմական նշանակության արտադրանքի ներմուծման և արտահանման լիցենզավորման կարգում`

ա. 4-րդ կետում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով» բառերը փոխարինել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով» բառերով,

բ. ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի 5-րդ ենթակետը,

գ. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները` նախազգուշացնելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին:»,

 դ. 14-րդ կետի առաջին նախադասությունում «30-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «23 աշխատանքային օրվա ընթացքում` եթե օրենքով սահմանված դեպքում պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն չի առաջացել» բառերով, իսկ երկրորդ նախադասությունում «լիցենզիան հանձնելիս ծանուցում է նաև լիցենզավորված անձին» բառերը` «լիցենզիան տալու վերաբերյալ որոշման ընդունման մասին հայտատուին տեղեկացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ու ժամկետում, իսկ լիցենզիան և դրա վերաբերյալ համապատասխան որոշումը լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է ոչ շուտ, քան լիցենզավորված անձի կողմից օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարելու օրը, ինչպես նաև ծանուցում է» բառերով.

2) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ռազմական նշանակության արտադրանքի տարանցիկ փոխադրման լիցենզավորման կարգում`

ա. 4-րդ կետում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով» բառերը փոխարինել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով» բառերով,

բ. ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի 5-րդ ենթակետը,

գ. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները` նախազգուշացնելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին:»,

 դ. 14-րդ կետի առաջին նախադասությունում «30-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «23 աշխատանքային օրվա ընթացքում` եթե օրենքով սահմանված դեպքում պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն չի առաջացել» բառերով, իսկ երկրորդ նախադասությունում «լիցենզիան հանձնելիս ծանուցում է նաև լիցենզավորված անձին» բառերը փոխարինել «լիցենզիան տալու վերաբերյալ որոշման ընդունման մասին հայտատուին տեղեկացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ու ժամկետում, իսկ լիցենզիան և դրա վերաբերյալ համապատասխան որոշումը լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է ոչ շուտ, քան լիցենզավորված անձի կողմից օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարելու օրը, ինչպես նաև ծանուցում է» բառերով.

3) որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետով հաստատված` ռազմական նշանակության արտադրանքի առևտրի միջնորդական գործունեության լիցենզավորման կարգում`

ա. 4-րդ կետում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով» բառերը փոխարինել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով» բառերով,

բ. ուժը կորցրած ճանաչել 6-րդ կետի 5-րդ ենթակետը,

գ. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Լիցենզիա ստանալու հայտում կամ կից փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակների, ոչ իրավաբանական անճշտությունների, թվաբանական սխալների և նման այլ բացթողումների) առկայության, ինչպես նաև փաստաթղթերը թերի լինելու դեպքում լիցենզավորող մարմինը դրանք հայտնաբերելու պահից 2 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում է հայտատուին 5 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել թերությունները` նախազգուշացնելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հետևանքի մասին:»,

 դ. 14-րդ կետի առաջին նախադասությունում «30-օրյա ժամկետում» բառերը փոխարինել «23 աշխատանքային օրվա ընթացքում` եթե օրենքով սահմանված դեպքում պետական տուրքի վճարման հետ կապված լիցենզավորման ժամկետի երկարաձգման անհրաժեշտություն չի առաջացել» բառերով, իսկ երկրորդ նախադասությունում «լիցենզիան հանձնելիս ծանուցում է նաև լիցենզավորված անձին» բառերը փոխարինել «լիցենզիան տալու վերաբերյալ որոշման ընդունման մասին հայտատուին տեղեկացնում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ու ժամկետում, իսկ լիցենզիան և դրա վերաբերյալ համապատասխան որոշումը լիցենզավորված անձին պատշաճ ձևով հանձնում կամ ուղարկում է ոչ շուտ, քան լիցենզավորված անձի կողմից օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարելու օրը, ինչպես նաև ծանուցում է» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 18

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան