ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2011 թվականի N 1279-Ա
ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 27-ի «Ուսուցման ազգային հիմնադրամ հիմնադրելու, հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1550-Ն որոշման 8-րդ կետի 2-րդ ենթակետը`
Հաստատել Ուսուցման ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. դեկտեմբերի 28 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. դեկտեմբերի 28-ի N 1279-Ա որոշման |
ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
Մ. Ղազարյան | - | ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար |
Ն. Նիկողոսյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչության պետ |
Ա. Մանգասարյան | - | ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ |
Շ. Բարսեղյան | - | Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահի տեղակալ, սոցիալական գործընկերության հարցերով փորձագետ (համաձայնությամբ) |
Ս. Չիբուխչյան | - | Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչ, «Արմենպակ» գործատուների ճյուղային միության նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Վարդանյան | - | ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Վ. Հովհաննիսյան | - | ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործարար ուսումնական ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ) |
Գ.Վաղարշակյան | - | Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի պատասխանատու քարտուղար, Ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ) |
Հ. Դանիելյան | - | Հայաստանի մեքենաշինարարների և սարքաշինարարների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ) |
Հ. Պողոսյան | - | Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահի խորհրդական (համաձայնությամբ) |
Ա. Բալդրյան | - | Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահության անդամ, «Յունիքոմփ» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
(հավելվածը փոփ. 01.02.13 N 76-Ա, 05.03.13 N 178-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |