ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մայիսի 2012 թվականի N 450-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 5-րդ կետով և ելնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում կատարված բիզնես գործընթացների նկարագրության արդյունքում առաջացած անհրաժեշտությունից`
Հաստատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության բիզնես գործընթացների կանոնակարգման միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. մայիսի 23 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2012 թ. մայիսի 23-ի N 450-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԻԶՆԵՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարման պատասխա- |
Կատարման ժամկետը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի սեպտեմբերի 5-ի «Գանձապետական պահառուի գործունեության կարգը հաստատելու մասին» N 839-Ն հրամանի մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում |
1) գանձապետական պահառուի գործընթացի ապահովումը նաև էլեկտրոնային հատուկ համակարգի միջոցով իրականացման դրույթի սահմանում. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2012 թ. |
2. |
«Գանձապետական պահառուի գործընթացն առցանց եղանակով ապահովելու նպատակով էլեկտրոնային հատուկ համակարգի վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում |
գանձապետական պահառուի կողմից իրականացվող գործընթացն ապահովելու համար մշակված էլեկտրոնային հատուկ համակարգի սպասարկման և վարման մեթոդական ապահովում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2013 թ. |
3. |
«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներքին աուդիտի կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում |
աուդիտորական գործունեության կանոնակարգում՝ |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2012 թ. |
4. |
«Հասարակ մուրհակի տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում |
Հասարակ մուրհակի տրամադրման կանոնակարգում` |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2012 թ. |
5. |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի սեպտեմբերի 25-ի «Դատական ակտերի հիման վրա ՀՀ պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի մուրհակների թողարկման գործընթացը կարգավորելու վերաբերյալ» N 679-Ա հրամանում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում |
1) փոխանցելի մուրհակի տրամադրման գործընթացի կանոնակարգում. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2012 թ. |
6. |
ՀՀ ֆինանսների նախարարի 2009 թվականի մարտի 25-ի «Լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները հաստատելու, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2001 թվականի նոյեմբերի 26-ի N 418, 2002 թվականի ապրիլի 29-ի N 329, 2007 թվականի փետրվարի 16-ի N 161-Ն հրամաններն ամբողջությամբ և 2001 թվականի դեկտեմբերի 26-ի N 517 հրամանը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» N 265-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում |
Բոլոր լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրություններում` |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2012 թ. |
7. |
«Վիճակախաղի գովազդի բովանդակության համաձայնեցման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2000 թվականի սեպտեմբերի 11-ի N 229 հրամանն ուժը կորցրաճ ճանաչելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում |
1) գործընթացի հաջորդական քայլերի, պատասխանատուների և ժամկետների սահմանում. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2012 թ. |
8. |
«Շահումով խաղեր և վիճակախաղեր կազմակերպող տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացվող հաշվետվությունների ընդունման և վերլուծման կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում |
1) ՀՀ պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների հսկողության, ինչպես նաև տարեկան ֆինանսական հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ստացման մեխանիզմների ամրագրում. |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2012 թ. |
9. |
«Աուդիտորական գործունեու-թյան տեղում և փաստաթղթային հսկողության իրականացման կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում |
աուդիտորական գործունեության հսկողության իրականացման գործընթացի կանոնակարգում` սահմանելով գործընթացի քայլերը, ժամկետները և պատասխանատուներին |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2012 թ. |
10. |
«Մամուլի ասուլիսի կազմակերպման ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում |
մամուլի ասուլիսի կազմակերպման գործընթացի կանոնակարգում` սահմանելով գործընթացի քայլերը, ժամկետները և պատասխանատուներին |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2012 թ. |
11. |
«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմում համակարգչային տեխնիկայի սպասարկման կարգը հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում |
համակարգչային տեխնիկայի սպասարկման գործընթացի կանոնակարգում` գործընթացի հաջորդական քայլերի իրականացման ժամկետների և պատասխանատուների սահմանում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2012 թ. |
12. |
«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և շահագործման կարգը և պայմանները հաստատելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում |
նախարարությանը տրամադրված ծառայողական ավտոմեքենաների բաշխման, շահագործման, ընթացիկ նորոգման և պահպանման հարցերի կանոնակարգում` գործընթացի հաջորդական քայլերի իրականացման ժամկետների և պատասխանատուների սահմանում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2012 թ. |
13. |
«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի կառուցվածքի և սպասարկման մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի մշակում և ընդունում |
նախարարության պաշտոնական ինտերնետային կայքի կառուցվածքի և սպասարկման հարցերի կանոնակարգում, գործընթացի հաջորդական քայլերի իրականացման ժամկետների և պատասխանատուների սահմանում |
ՀՀ ֆինանսների նախարարություն |
2012 թ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |