ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 2012 թվականի N 1426-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 305-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված՝ հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» N 305-Ն որոշման N 2 հավելվածի ցանկի 1-ին կետի 3-րդ՝ «Հանրակացարանային բնակելի տարածքի հասցեն» սյունակում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը`
1) սյունակի 2-րդ տողում «68 շենք» բառերը փոխարինել «68ա շենք» բառերով.
2) սյունակի 8-րդ տողում «3 շենք («Գյումրու «Շիրակ» օդանավակայան» ՓԲԸ-ի հանրակացարան)» բառերը փոխարինել «2 և 3 շենքեր («Գյումրու «Շիրակ» օդանավակայան» ՓԲԸ-ի հանրակացարաններ)» բառերով.
3) սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«քաղ. Երևան, Վարդաշենի 6-րդ փող., 66ա շենք (N 9 արհեստագործական ուսումնարանի հանրակացարան)»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. նոյեմբերի 19 Երևան |