«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 դեկտեմբերի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 դեկտեմբերի 2005 թվականի N 2129-Ն
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
ա) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու լիցենզավորման հետ կապված հարաբերությունները` «Լիցենզավորման մասին» և «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջներին համապատասխան:
2. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու լիցենզավորումն իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառը կարգավորող մարմինը (այսուհետ` կարգավորող մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված բարդ ընթացակարգով տրվող լիցենզիայի պայմաններին համապատասխան:
II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
3. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցը շահագործումից հանելու լիցենզիա ստանալու համար կարգավորող մարմին է ներկայացվում հայտ` համաձայն ձևի, որում նշվում են իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն, գտնվելու և գործունեության վայրերը:
(3-րդ կետը լրաց. 16.11.06 N 1664-Ն, 27.12.12 N 1677-Ն)
4. Հայտին կից պետք է ներկայացվեն`
ա) («ա» ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 N 636-Ն)
բ) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
գ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու պլանը.
դ) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները փակվելուց հետո 300 տարվա ժամանակահատվածի համար հաշվարկված անվտանգության գնահատման մասին հաշվետվությունը` ներառյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին հաշվետվությունը.
ե) ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործումից հանումն իրականացնող անձնակազմի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթերի պատճենները.
զ) սույն կետի «գ» և «դ» ենթակետերով սահմանված փաստաթղթերի փորձաքննության մասին եզրակացությունը:
(4-րդ կետը փոփ. 28.04.11 N 636-Ն)
III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
5. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու լիցենզիա ստանալու մասին հայտը և դրան կից փաստաթղթերը քննարկվում են կարգավորող մարմնի կողմից դրանք մուտքագրվելուց հետո 30-օրյա ժամկետում: Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու լիցենզիան տրվում կամ մերժվում է բոլոր փաստաթղթերը ներկայացվելուց հետո` 180 օրվա ընթացքում:
6. Կարգավորող մարմինը կարող է անցկացնել ստուգում` լիցենզիա ստանալու մասին հայտի և դրան կից փաստաթղթերի քննարկման ժամանակ ներկայացված տեղեկություններն ստուգելու կամ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով:
7. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու լիցենզիա ստանալու մասին հայտի ու դրան կից փաստաթղթերի քննարկման արդյունքների հիման վրա կարգավորող մարմինն ընդունում է որոշում լիցենզիա տալու կամ հայտը մերժելու մասին:
8. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու լիցենզիան տրվում է 10 տարի ժամկետով:
9. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է`
ա) եթե առկա է կարգավորող մարմնի եզրակացությունն այն մասին, որ հայտավորված գործունեության արդյունքում վնաս կհասցվի մարդկանց և (կամ) շրջակա միջավայրին.
բ) առկա են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը:
10. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու լիցենզիայի գործողության ժամկետի երկարաձգումը կամ վերաձևակերպումը կամ գործողության կասեցումը կամ դադարեցումը կատարվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
11. Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու լիցենզիայի պայմանների և պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է կարգավորող մարմնի կողմից` օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
Հ Ա Յ Տ _ _ _ _
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայտատուն ___________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարի վերաբերյալ տեղեկատվություն)
____________________________________________________________
2. Հայտատուի գտնվելու և գործունեության իրականացման վայրերը __________________
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
3. Հայտին կից ներկայացվում են`
ա) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը.
բ)
գ)
դ)
ե)
Ներկայացված տեղեկությունների իսկությունը հաստատում եմ`
Կազմակերպության տնօրեն |
______________ |
___________________ |
_____ __________ 200 թ.
(ձևը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն, լրաց. 27.12.12 N 1677-Ն)
(հավելվածը լրաց. 16.11.06 N 1664-Ն, փոփ. 29.05.09 N 602-Ն, 17.02.11 N 140-Ն, 28.04.11 N 636-Ն, լրաց. 27.12.12 N 1677-Ն)
Հավելված N 2 |
Ձև
ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա N _ _ _ _
ՌԱԴԻՈԱԿՏԻՎ ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ
Տրված` ___ ____________ 200 թ.
Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը ______________________________
_______________________________________________________________
_______________________________________________________________
Գործունեության իրականացման վայրը _______________________________________
_______________________________________________________________
Լիցենզիան տրվում է մինչև ___ __________ 200 թ.
Կոմիտեի նախագահ |
________________ |
___________________ |
Կ.Տ.
(հավելվածը փոփ. 25.10.07 N 1267-Ն, 29.05.09 N 602-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |