ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մայիսի 2013 թվականի N 322-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման 4.6-րդ կետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը տրամադրած գումարների ծախսումն իրականացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին`
1) կազմակերպել քննարկումներ աշխատանքային խմբի կազմով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ մշակելու նպատակով` անհրաժեշտության դեպքում այլ ՀԳՄ-ներից ներկայացուցիչներ ներգրավելով` խորհրդակցական կարգով.
2) նախապատրաստել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը և մինչև 2013 թվականի մայիսի 30-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
(2-րդ կետը փոփ. 01.06.13 N 413-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. մայիսի 2 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. մայիսի 2-ի N 322-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Ծատուրյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ (աշխատանքային խմբի ղեկավար) | |
Պ. Մանուկյան |
- ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ | |
Թ. Մադոյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ռազմաբժշկական վարչության պետի տեղակալ | |
Ա. Սանամյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պայմանագրային իրավական վարչության բաժնի պետի տեղակալ | |
Ա. Պետրոսյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության բժշկական վարչության հոսպիտալի պետ | |
Կ. Գրիգորյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության փաստաթղթերի սպասարկման բաժնի պետ | |
Զ. Մաթոսյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի տնտեսության սոցիալական ոլորտի բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության սոցիալական պաշտպանության և առողջապահության բնագավառներում բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի գլխավոր մասնագետ | |
Գ. Կասպարով |
- ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ պետական հիմնարկի Քաղաքականության և իրավական ակտերի մշակման բաժնի փորձագետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |