Գլխավոր տեղեկություն
Номер
N 955-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (14.04.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2006.07.26/40(495) Հոդ.882
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.06.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
12.07.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
14.07.2006
Дата вступления в силу
01.09.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 14 հուլիսի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 հունիսի 2006 թվականի N 955-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին` սահմանված կարգով հաստատել և 2006 թվականի սեպտեմբերի 1-ից գործողության մեջ դնել Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտը:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտը ենթակա է պարտադիր կիրառման Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանց, գնահատողների, ինչպես նաև անշարժ գույքի գնահատման աշխատանքներ պատվիրող քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտների կողմից և համարվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածին համապատասխան գնահատման ստանդարտ:

(2-րդ կետը փոփ., լրաց. 22.03.12 N 336-Ն)

3. Պետական կառավարման մարմինների ղեկավարներին` համաձայն «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի` նույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված պարտադիր գնահատման դեպքերում` անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձանցից պահանջել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովագրել իրենց պատասխանատվության ռիսկը, որի չափը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկից:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների հայտատու ֆիզիկական անձանց մասնագիտական որակավորման ստուգման կարգը և Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում», «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման կարգը հաստատելու մասին» N 532 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման «բ» կետից և որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում», «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» գործունեությունների իրականացման կարգի վերնագրից հանել «Անշարժ գույքի գնահատում» բառերը.

բ) ուժը կորցրած ճանաչել սույն կետի «ա» ենթակետում նշված կարգի «II. «Անշարժ գույքի գնահատում» գործունեությունը» գլուխը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի սեպտեմբերի 1-ից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. հուլիսի 12
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.03.2012, N 336-Ն 14.04.2012, N 955-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան