ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 ապրիլի 2012 թվականի N 493-Ն
«ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ» 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1919-Ն որոշման 15-րդ կետի 4-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Պետական աջակցություն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացման» 2012 թվականի միջոցառումների ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. ապրիլի 25 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 19-ի N 493-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN ը/կ |
Միջոցառման անվանումը |
Ակնկալվող արդյունքը |
Պատասխանատու կատարողները |
Կատարման ժամկետը |
Ֆինանսա-վորման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամ (ՀԱՄՀ) հիմնական գրասենյակ | |||||
1.1. | ՀԱՄՀ-ի ընդհանուր և ծրագրային գործունեության պլանավորում, կազմակերպում, իրականացում և կառավարում | ՀԱՄՀ-ի բնականոն գործունեության ապահովում ՀԱՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի հետ արդյունավետ հարաբերությունների և շարունակական հաղորդակցության ապահովում ՀԱՄՀ-ին կից մասնագիտական աշխատանքային հանձնաժողովների ստեղծում և աշխատանքների արդյունավետ ապահովում |
ՀԱՄՀ Հիմնական գրասենյակ |
2012 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ |
2. Զբոսաշրջություն | |||||
2.1. | Հայաստանում զբոսաշրջության ռազմավարական զարգացման հայեցակարգային նպատակներին համապատասխան զբոսաշրջության խթանման միջոցառումների ծրագրի հիմնադրույթների և միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացում | զբոսաշրջության խթանման միջոցառումներ ծրագրի հիմնադրույթների մշակում` իրավիճակային վերլուծության, միջազգային փորձի ուսումնասիրության և շահառուների ներգրավմամբ հանրային քննարկումների հիման վրա զբոսաշրջության խթանման ծրագրով նախատեսված միջոցառումների ներդրման մեկնարկի ապահովում |
ՀԱՄՀ զբոսաշրջության գրասենյակ |
2012 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ |
2.2. | Զբոսաշրջության խթանում | Հայաստանի՝ որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի նկարագրի ձևավորման և միջազգային շուկաներում ներկայացման ու ամրապնդման ապահովում՝ համապատասխան շահառուների ներգրավմամբ մասնավորապես՝ առնվազն երկու միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսներին, տոնավաճառներին և համաժողովներին մասնակցության ապահովում, Հայաստանի զբոսաշրջության խթանմանը նպաստող գովազդատեղեկատվական փաթեթների մշակում՝ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների հետ համագործակությամբ (CNN, Euronews, BBC) և նրա ներդրումն ապահովող միջոցառումների իրականացում առնվազն երկու օտարերկրյա զբոսաշրջային օպերատորների և օտարերկրյա լրագրողների ճանաչողաուսուցողական առնվազն երկու այցի կազմակերպում և իրականացում զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնների գործունեության հայեցակարգային դրույթների մշակում և ծրագրի ներդրման աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացում Հայաստանի զբոսաշրջության նոր վեբկայքի www.armenia.travel հայեցակարգի մշակում և նրա ներդրման աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացում |
ՀԱՄՀ զբոսաշրջության գրասենյակ |
2012 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ |
2.3. | Հայաստան միջազգային այցելությունների վիճակագրական հետազոտության իրականացում | Հայաստան միջազգային այցելությունների վիճակագրական հետազոտությանն աջակցություն |
ՀԱՄՀ զբոսաշրջության գրասենյակ |
2012 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ |
3. « Տաթևի վերածնունդ» | |||||
3.1. | Տաթևի վանական համալիրի վերականգնման աշխատանքների պլանավորում, կազմակերպում և կոորդինացում՝ մասնավոր-պետական համագործակցության շրջանակներում | պատմական հուշարձանի պահպանումն ու վերականգնումն ապահովող միջոցառումների ներդրման (վերականգնման աշխատանքների) պլանավորում, կազմակերպում և կոորդինացում՝ ծրագրի շահառուների ներգրավմամբ ձիթհանի` որպես թանգարան, շահագործման աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացում |
ՀԱՄՀ Տաթևի վերածնունդ ծրագրի գրասենյակ |
2012 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ |
3.2 | Տաթև գյուղական համայնքի համայնքային զարգացման ծրագրի մշակում՝ մասնավոր-պետական համագործակցության շրջանակներում և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների պլանավորում, կազմակերպում ու կոորդինացում | Տաթև գյուղական համայնքի կարիքների վրա հիմնված Տաթև գյուղի երկարաժամկետ համայնքային զարգացման ծրագիր՝ հիմնված տեղական կարիքների և համայնքային ունակությունների զարգացման վրա ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար ֆինանսավորման միջոցների առնվազն 20%-ի ապահովում ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆոնդահայթայթում ծրագրով նախատեսված միջոցառումներից առնվազն 1-ի մեկնարկ |
ՀԱՄՀ Տաթևի վերածնունդ ծրագրի գրասենյակ |
2012 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ |
3.3. | «Տաթևի վերածնունդ» ծրագրի բրենդի առաջմղման աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացում՝ մասնավոր-պետական համագործակցության սկզբունքի շրջանակներում | «Տաթևի վերածնունդ» ծրագրի ճանաչելիության բարձրացման և նրա ներդրման աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացում՝ ծրագրի շահառուների ներգրավմամբ մասնավորապես՝ առաջմղման ապահովում տեղական և միջազգային հարթակներում՝ լրագրողների և զբոսաշրջային օպերատորների այցելության կազմակերպում և իրականացում, ներկայացում միջազգային առևտրային ցուցահանդեսներում, ֆոնդհայթայթման միջոցառումների կազմակերպում, www.tatev.am կայքի թարմացում |
ՀԱՄՀ Տաթևի վերածնունդ ծրագրի գրասենյակ |
2012 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ |
4. Առողջապահություն | |||||
4.1. | Ուռուցքաբանության ռադիոիզոտոպային հայկական կենտրոնի աշխատանքների պլանավորում, կազմակերպում և կոորդինացում՝ մասնավոր-պետական համագործակցության շրջանակներում | ուռուցքաբանության ռադիոիզոտոպային հայկական կենտրոնի ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների պլանավորում, կազմակերպում և կոորդինացում՝ ծրագրի շահառուների ներգրավմամբ, ինչպես նաև մասնավոր ներդրողների բացահայտում |
ՀԱՄՀ առողջապահու- թյան գրասենյակ |
2012 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ |
4.2. | Սրտաբանության ռադիոիզոտոպային հայկական կենտրոնի ծրագրի մշակում | սրտաբանության ռադիոիզոտոպային հայկական կենտրոնի ստեղծման ծրագիր` մասնավոր ներդրողների մասնակցությամբ |
ՀԱՄՀ առողջապահու- թյան գրասենյակ |
2012 ընթացքում |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ |
5. Կրթություն | |||||
5.1. | Նորարարական համակարգերի ներդրման միջոցով մրցունակ կրթության ծրագրի հայեցակարգի հիմնադրույթների մշակում՝ մասնավոր-պետական համագործակցության սկզբունքի շրջանակներում և միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացում | ժամանակակից, հասանելի, որակյալ և մրցունակ կրթական ծրագրի հայեցակարգի հիմադրույթների առկայություն՝ հիմնված համակարգի ներկա իրավիճակի վերլուծության, միջազգային առաջատար փորձի ուսումնասիրության, շահառուների և աշխատանքային խմբերի ներգրավմամբ հանրային քննարկումների վրա ծրագրի ներդրումն ապահովող միջոցառումների պլանավորում, կազմակերպում և իրականացում՝ ծրագրի շահառուների ներգրավմամբ |
ՀԱՄՀ կրթական ծրագրերի գրասենյակ |
2012թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ |
6. Հանրային կապեր, հաղորդակցություն և ֆոնդահայթայթում | |||||
6.1. | ՀԱՄՀ-ի գործունեության, ծրագրերի հանրային լայն լուսաբանվածության և շահառուների հետ շարունակական հաղորդակցության ապահովում և միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացում | ՀԱՄՀ-ի հանրային իրազեկվածության և հանրային համագործակցության արդյունավետության բարձրացում և բարենպաստ հանրային տեղեկատվական միջավայրի ապահովում՝ ծրագրի շահառուների ներգրավմամբ մասնավորապես՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչների` լրագրողական-ճանաչողական այցերի պլանավորում, կազմակերպում և իրականացում ՀԱՄՀ-ի Համահայկական ցանցի ծրագրի համատեքստում, ԶԼՄ-ներում, այդ թվում` Սփյուռքի, ՀԱՄՀ-ի, նրա գործունեության և ծրագրերի լուսաբանում բովանդակային տեղեկատվական նյութերի մշակում, տպագրում, տարածում և լուսաբանում ՀԱՄՀ-ի շահառուների հետ շարունակական հաղորդակցության ապահովում ՀԱՄՀ-ի ծրագրերի ներդրումն ապահովող միջոցառումների, այդ թվում` ֆոնդահայթայթման, պլանավորում, կազմակերպում և անցկացում |
ՀԱՄՀ հանրային կապերի և հաղորդակցության գրասենյակ |
2012 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ |
6.2. | Հայաստանի միջազգային շուկաներում ներկայացման բրենդի հայեցակարգի հիմնադրույթների մշակում և միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքների պլանավորում, կազմակերպում և իրականացում | Հայաստանի բրենդի ձևավորմանն ուղղված միջոցառումների ծրագրի հիմնադրույթների առկայություն, հիմնված ներկա իրավիճակի վերլուծության, միջազգային առաջատար փորձի ուսումնասիրության, շահառուների և աշխատանքային խմբերի ներգրավմամբ հանրային քննարկումների վրա ծրագրի ներդրումն ապահովող միջոցառումների պլանավորում, կազմակերպում և իրականացում՝ ծրագրի շահառուների ներգրավմամբ |
ՀԱՄՀ հանրային կապերի և հաղորդակցության գրասենյակ |
2012 թ. ընթացքում |
ՀՀ պետական բյուջե օրենքով չարգելված այլ միջոցներ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |