Գլխավոր տեղեկություն
Номер
N 223-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.03.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
01.03.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.03.2012
Дата вступления в силу
06.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2012 թվականի N 223-Ա

 

ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի անվամբ կենտրոնական գանձապետարանում բացել արտաբյուջետային բանկային հաշիվ` Երևան քաղաքում կառուցապատման ծրագրերի իրականացման համար 2004 և 2005 թվականներին կնքված պայմանագրերի հիման վրա առանձին կառուցապատողների շենքերի կառուցման վերգետնյա վճարի գծով Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հավաքագրվող գումարների հաշվեգրման համար:

2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Այլ ոչ հարկային եկամուտներ» 900005028064 հաշվին Երևան քաղաքի Ամիրյան փողոցում կառուցվող բազմաֆունկցիոնալ շենքի գծով 2011 թվականի ընթացքում մուտքագրված 62692959 դրամ և 2012 թվականի ընթացքում մուտքագրված 4484800 դրամ գումարները բյուջետային եկամուտների վերադարձ գործառնության կիրառմամբ հաշվեգրել սույն որոշման համաձայն բացված արտաբյուջետային հաշվին:

3. Սահմանել, որ սույն որոշման համաձայն բացված արտաբյուջետային հաշվի միջոցները ծախսվում են Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշումներով նախատեսվող ուղղություններով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 5

Երևան

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան