Գլխավոր տեղեկություն
Номер
N 151-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.03.2012-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2012.02.29/11(885) Հոդ.157
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
16.02.2012
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.02.2012
Дата вступления в силу
01.03.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 փետրվարի 2012 թվականի N 151-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման`

ա. 3.1-ին կետից հանել «նախնական պայմանագրով» բառերը,

բ. 3.1-ին կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) կողմից կառուցված, ինչպես նաև համապատասխան համաձայնագրերով Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) հանձնվող եկեղեցիների ու եկեղեցապատկան կառույցների զբաղեցրած և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի նպատակային նշանակությունը համարվում է փոփոխված` օրինականացման վերաբերյալ համայնքի ղեկավարի որոշումն ուժի մեջ մտնելու պահից».

2) որոշմամբ հաստատված կարգի`

ա. 22.2-րդ կետում «նախնական պայմանագրով» բառերը փոխարինել «համապատասխան համաձայնագրերի առկայությամբ» բառերով,

բ. 34.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«34.1. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի) կողմից կառուցված, ինչպես նաև համապատասխան համաձայնագրերով անհատույց սեփականության իրավունքով Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) հանձնվող ինքնակամ կառուցված եկեղեցիները և եկեղեցապատկան կառույցներն օրինական ճանաչվելու դեպքում սույն կարգի 35-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված վճարներ չեն գանձվում:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2012 թ. փետրվարի 21

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան