ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 2012 թվականի N 145-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՋՐԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԻՆԺԵՆԵՐԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ, ՆԱԽԱԳԾՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 7-ի «Հանրապետական գործադիր մարմինների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1369-Ն որոշման 2.1-ին կետի 5-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի շրջանակներում անցկացված «Ինժեներատեխնիկական աշխատանքներ, նախագծում և պայմանագրի վերահսկողություն» միջազգային մրցույթի արդյունքները «Ֆիխտներ Ուոթեր և Տրանսպորտեյշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը և «Ջրտուք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որոնք գործում են համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով), առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերի, 1.129.987,0 եվրո պայմանագրային արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. փետրվարի 21 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|