Գլխավոր տեղեկություն
Номер
N 831-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (07.09.2011-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
06.09.2011
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.09.2011
Дата вступления в силу
07.09.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 սեպտեմբերի 2011 թվականի N 831-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական միջկառավարական խառը հանձնաժողովի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի սեպտեմբերի 7-9-ը Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության՝ Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը (գիշերավարձը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի) կատարել`

1) Վ. Արամյանինը, Գ. Մելքոնյանինը, Ա. Ազիզյանիը և Լ. Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Ա. Լիլոյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝

1) Ռ. Հարությունյանինը՝ «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.

2) Բ. Հարությունյանինը՝ «Տրանսէլեկտրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին։

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Արամյանի՝ Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. սեպտեմբերի 6
Երևան

 
 

 

Հավելված

 ՀՀ վարչապետի 2011 թ.

  սեպտեմբերի 6-ի N 831-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-9-Ը ՎԻԵՆՆԱ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Վ. Արամյան

-ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ  (հանձնաժողովի
  հայկական կողմի նախագահ)

   

Գ. Մելքոնյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

   

Ա. Լիլոյան

-ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի
 Եվրոպայի վարչության պետ (հանձնաժողովի հայկական
 կողմի նախագահի տեղակալ)

   

Լ. Վարդանյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության
  աշխատակազմի զարգացման վարչության պետ

   

Ռ. Հարությունյան

- «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի
   գլխավոր տնօրեն

   

Բ. Հարությունյան

- «Տրանսէլեկտրիկ» ՍՊԸ-ի տնօրեն

   

Ա. Ազիզյան

-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի
 միջազգային համագործակցության վարչության պետ
 (հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան