Գլխավոր տեղեկություն
Номер
N 1631-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (23.12.2010-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2010.12.21/30(382).1 Հոդ.1508
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
09.12.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.12.2010
Дата вступления в силу
23.12.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2010 թվականի N 1631-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 981-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր տալու կարգը և ձևը հաստատելու մասին» N 981-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

1) որոշմամբ հաստատված կարգի`

ա. 2-րդ կետից հանել «և երիտասարդության հարցերի» բառերը,

բ. 5-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին, 5.2-րդ և 5.3-րդ կետերով.

«5.1. Լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանումը, հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի հիման վրա, մեկ աշխատանքային օրվա ընթացքում իրականացնում է հայտագրված առարկայի և հափշտակված, կորած, գողացված մշակութային առարկաների շտեմարանի տվյալների համեմատական ստուգում: Նշված շտեմարանում դրանց առկայության դեպքում դրա մասին գրավոր տեղեկացվում է համապատասխան իրավապահ մարմիններին, իսկ բացակայության դեպքում կազմվում է դրանք գողացված չլինելու մասին տեղեկանք:

5.2. Հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի` մշակութային արժեքը գողացված չլինելու մասին տեղեկանքի հիման վրա մեկ աշխատանքային օրվա ընթացքում քննարկվում և նախապատրաստվում է առարկան մշակութային արժեք համարելու և արտահանման իրավունքի վկայագրով կամ առանց արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի արտահանելու վերաբերյալ որոշումը, որը ներկայացվում է լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանման ղեկավարին` հաստատման:

5.3. Լիազորված պետական մարմնի համապատասխան առանձնացված ստորաբաժանման պետի կողմից առարկան առանց արտահանման իրավունքի վկայագրի արտահանելու մասին որոշման դեպքում` օրենքով սահմանված կարգով մեկ աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստվում և տրվում է առարկան արտահանելու համար համապատասխան թույլտվություն, իսկ արտահանման իրավունքի վկայագրով արտահանվող մշակութային արժեք լինելու մասին որոշման դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստվում և տրվում է մշակութային արժեքի արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիր:».

2) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Նվագարանի վկայականը տրամադրվում է հայտն ընդունվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:».

 3) 18-րդ կետից հետո կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 18.1-ին և 18.2-րդ կետերով.

«18.1. Մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագրի կրկնօրինակը տրամադրվում է հայտն ընդունվելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

18.2. Նվագարանի վկայականի կրկնօրինակը տրամադրվում է հայտն ընդունվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում:».

4) որոշման N 2 հավելվածի վերնագրից հանել «և երիտասարդության հարցերի» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. դեկտեմբերի 14
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան