Գլխավոր տեղեկություն
Номер
N 749-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.09.2010-22.10.2013)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
16.09.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.09.2010
Дата вступления в силу
17.09.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.11.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 սեպտեմբերի 2010 թվականի N 749-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքում Արաքս գետի ամենամյա հեղեղումների ու սելավների ժամանակ Արաքս գետի առափնյա բնակավայրերի բնակչության անվտանգությունն ապահովելու, գյուղատնտեսական հողատեսքերն ու հաղորդակցուղիները վարարումներից, սելավներից ու ջրածածկումից պաշտպանելու համար վտանգավոր և ռիսկային տարածքների հաշվառման, հեղեղատարների, սելավատարների և հիդրոտեխնիկական կառուցվածքների տեխնիկական վիճակի ու կայունության ուսումնասիրման, Հայաստանի Հանրապետության տարածքում Արաքս գետի կանխատեսվող հեղեղումների ու սելավների անվտանգ անցկացման ապահովման, Արաքս գետի, հեղեղատարների և սելավատարների հուների մաքրման ու ափերի ամրացման, ափապաշտպան կառույցների ստեղծման կամ վերակառուցման, գետի առավելագույն հոսքերի հատվածների կարգավորման, ափապաշտպան կամ ինժեներական այլ լուծումներ կիրառելու հնարավորության վերաբերյալ առաջարկությունների մշակման, ջրերի վնասակար ներգործության հետևանքով հնարավոր արտակարգ իրավիճակների դեպքում պետական կառավարման մարմինների համագործակցությամբ անհրաժեշտ աշխատանքների և միջոցառումների կազմակերպման ու իրականացման հետ կապված հարցերը համակարգելու նպատակով ստեղծել մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական հանձնաժողովին` 2011 թվականից սկսած՝ յուրաքանչյուր կիսամյակ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների կատարման ընթացքի մասին:

3. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության տարածքում Արաքս գետի ամենամյա հեղեղումների ու սելավների ժամանակ անհրաժեշտ աշխատանքները և միջոցառումները նախապես համաձայնեցնել միջգերատեսչական հանձնաժողովի հետ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. սեպտեմբերի 16
Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
սեպտեմբերի 16-ի N 749-Ա
որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Վ. Մովսիսյան - ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ հանրային խորհրդի անդամ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ)
   
Յու. Ջավադյան - «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրեն (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ) (համաձայնությամբ)
   
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ
   
Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ
   
Ս. Գալստյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
   
Լ. Շահվերդյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
   
Վ. Աթալյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ
   
Վ. Գաբրիելյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ
   
Կ. Հակոբյան - ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ
   
Դ. Սամսոնյան - ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ
   
Ս. Ղազարյան - Հայաստանի պետական ագրարային համալսարանի հիդրոտեխնիկական կառուցվածքների և մելիորացիայի ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
   
Է. Սարգսյան - «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
   
Ա. Թահվերդյան

- «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր ինժեների տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար) (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.10.2019, N 1576-Ա 01.11.2019, N 749-Ա
10.04.2017, N 348-Ա 11.04.2017, N 749-Ա
21.10.2013, N 957-Ա 22.10.2013, N 749-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան