ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 նոյեմբերի 2013 թվականի N 1059-Ա
ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի` «Բնության, ազգային պարկերի և առափնյա հատվածների պահպանության կառավարում» խորագրով դասընթացներին մասնակցելու նպատակով Իրանի Իսլամական Հանրապետության փորձագետների՝ 2013 թվականի նոյեմբերի 11-14-ը Հայաստանի Հանրապետություն այցի կապակցությամբ՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` կազմակերպել Իրանի Իսլամական Հանրապետության փորձագետների (3 մարդ) այցը Հայաստանի Հանրապետություն և ապահովել դասընթացների իրականացումը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Իրանի Իսլամական Հանրապետության փորձագետների` Հայաստանի Հանրապետություն այցի և դասընթացների կազմակերպման հետ կապված ծախսերը` 766000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ներկայացրած հաշվետվության:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 18 Երևան |